Այո՛, խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր. Ռուբեն Ռուբինյան

Այո՛, խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն Ադրբեջանից հնչող հայտարարությունների շեշտադրումների որոշակի փոփոխություններ է տեսնում օգոստոսի 8-ից հետո։

«Իհարկե, չենք կարող ասել, որ չեն լինում հայտարարություններ, որոնք համարում ենք ապակառուցողական»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ նշելով, որ այդպիսի հայտարարություն էր նաև Սևանի վերաբերյալ Ալիևի վերջին հայտարարությունը։

Ըստ նրա՝ տեղանունների իմաստով հետ գնալ պետք չէ, պետք է առաջ գնալ․ դա է, ըստ նրա, խաղաղության ամրապնդման ու պահպանման ձևը։

Ռուբինյանի խոսքով՝ խաղաղության լավագույն օրինակն այն է, որ ռուսական ծագման ցորենն Ադրբեջանի տարածքով երկաթուղով ներմուծվում է Հայաստան։

«Սա պատմական իրադարձություն է, նման բան վերջին անգամ եղել է 1991 կամ 1992 թվականին»,- նշել է Ռուբինյանն ու հավելել, որ խաղաղության ճանապարհին, իհարկե, կլինեն խնդրահարույց հարցեր, բայց պետք է կենտրոնանալ իրական ձեռքբերումների վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում