Pfizer-ը հետ Է կանչել Հնդկաստանում պատվաստանյութի շտապ օգտագործման հայտը
Pfizer ամերիկյան դեղագործական ընկերությունը հետ Է կանչել Հնդկաստանում COVID-19-ի դեմ իր պատվաստանյութի շտապ օգտագործման թույլտվություն ստանալու հայտը:
Pfizer-ն առաջիններից մեկն Է, որը Հնդկաստանի դեղամիջոցների գլխավոր վերահսկիչից թույլտվություն Է խնդրել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի շտապ օգտագործման համար այն բանից հետո, երբ նման թույլտվություն Է ստացել Մեծ Բրիտանիայում եւ Բահրեյնում: «COVID-19-ի դեմ իր պատվաստանյութի շտապ օգտագործման թույլտվությանը համապատասխան, Pfizer-ը փետրվարի 3-ին մասնակցել Է Հնդկաստանի դեղամիջոցների կարգավորման վարչության առարկայական փորձագիտական կոմիտեի նիստին: Հիմնվելով այդ նիստում քննարկումների եւ լրացուցիչ տեղեկատվության մեր ըմբռնման վրա, որը կարող Է պիտանի լինել կարգավորիչին, ընկերությունը որոշել Է հետ կանչել իր հայտը»,-ընկերության մամուլի քարտուղարի հայտարարությունը մեջբերում Է NDTV հեռուստաալիքը: Հայտարարության մեջ նշվում Է, որ Pfizer-ը կշարունակի փոխգործակցությունը երկրի իշխանությունների հետ եւ կրկնակի խնդրանք կուղարկի իր պատվաստանյութի հավանության համար, կցելով լրացուցիչ տեղեկատվություն, որը հասանելի կլինի առաջիկայում: Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները թույլատրել Էին կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութերի՝ Covieshield անվանումը կրող «օքսֆորդյան» պատվաստանյութի հնդկական տարբերակի եւ հայրենական Covaxin-ի շտապ կիրառումը:
Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտնել Է առողջապահության առաջին փոխնախարար Ռաջեշ Բհուշանը, շուտով երկրի իշխանությունները կարող են քննարկել եւս չորս պատվաստանյութերի, այդ թվում՝ ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ի, կիրառման հարցը: Բհուշանը հիշեցրել Է, որ Zydus Cadila եւ «Սպուտնիկ V» պատվաստանյութերը Հնդկաստանում անցնում են թեստավորման երրորդ փուլը: Biological E եւ Gennova պատվաստանյութերի փորձարկումները գտնվում են առաջին փուլում, սպասվում Է, որ դրանց արտադրողները փորձարկումների երկրորդ փուլին ձեռնամուխ կլինեն մարտին: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է կորոնավիրուսով վարակվածների թվով: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենը երկրում գրանցվել Է COVID-19-ի 10,8 միլիոն դեպք: Դրա հետ մեկտեղ հիվանդությունը հաղթահարել Է ավելի քան 10,4 միլիոն մարդ, բուժումը շարունակում Է շուրջ 151 հազար հոգի, կորոնավիրուսից եւ ուղեկցող հիվանդություններից մահացել Է 154 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ