Nordwind-ը փետրվարի 14-ից չարտերային չվերթեր կբացի Կալինինգրադից Երեւան
Nordwind Airlines ավիաընկերությունը Կալինինգրադից Հայաստան ուղիղ չարտերային ուղեւորափոխադրումները կսկսի փետրվարի 14-ից: Չվերթերը պանավորվում Է կատարել շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին, փետրվարի 5-ին հայտնել Է Կալինինգրադի Խրաբրովո օդանավակայանի մամուլի ծառայությունը: «2021 թվականի փետրվարի 14-ից Nordwind ավիաընկերությունը պլանավորում Է ուղիղ չարտերային չվեթեր կատարել Կալինինգրադից Երեւան:
Այսօրվա դրությամբ այդ ուղղությամբ թռիչքները պլանավորված են ձմեռային չվացուցակի գործողության շրջանակում՝ 2021 թվականի փետրվարի 14-ից մինչեւ մարտի 21-ը եւ ամառային սեզոնի սկզբին՝ մարտի 28-ից մինչեւ ապրիլի 25-ը: Դապի Երեւան չարտերային չվերթերը կկատարվեն շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին Boeing B 737 օդանավերով»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Խաբարովո օդանավակայանից մեկնումը պլանավորում Է 09:40-ին, ժամանումը Երեւանի օդանավակայան՝ 15:35-ին: Երեւանից մեկնաթռիչքը՝ 16:35-ին, ժամանումը Կալինինգրադ՝ 18:30-ին: Ճանապարհին ժամանակը կկազմի չորս ժամ: Բոլոր օդանավակայանների համար մեկնաթրիչքի եւ ժամանման ժամանակը նշված Է տեղականով, ճշտել են մամուլի ծառայությունում: Թռիչքներ պլանավորող ուղեւորներին խորհուրդ են տվել ծանոթանալ Հայաստանի Հարնապետություն մուտքի կանոններին եւ կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով մտցված սահմանափակումներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ