Ինչպես «երեք հրացանակիրները» օգնեցին երկրին պայքարել կորոնավիրուսի դեմ. BBC-ին անդրադարձել է Վրաստանի հաջող փորձին ու Հայաստանի հետ զուգահեռներ տարել

Ինչպես «երեք հրացանակիրները» օգնեցին երկրին պայքարել կորոնավիրուսի դեմ. BBC-ին անդրադարձել է Վրաստանի հաջող փորձին ու Հայաստանի հետ զուգահեռներ տարել
Պաատա Իմնաձե, Թենգիզ Ցերցվաձե և Ամիրան Գամկրելիձե
Ինչպես «երեք հրացանակիրները» օգնեցին երկրին պայքարել կորոնավիրուսի դեմ. BBC-ին անդրադարձել է Վրաստանի հաջող փորձին ու Հայաստանի հետ զուգահեռներ տարել
Ինչպես «երեք հրացանակիրները» օգնեցին երկրին պայքարել կորոնավիրուսի դեմ. BBC-ին անդրադարձել է Վրաստանի հաջող փորձին ու Հայաստանի հետ զուգահեռներ տարել
Ինչպես «երեք հրացանակիրները» օգնեցին երկրին պայքարել կորոնավիրուսի դեմ. BBC-ին անդրադարձել է Վրաստանի հաջող փորձին ու Հայաստանի հետ զուգահեռներ տարել
Ինչպես «երեք հրացանակիրները» օգնեցին երկրին պայքարել կորոնավիրուսի դեմ. BBC-ին անդրադարձել է Վրաստանի հաջող փորձին ու Հայաստանի հետ զուգահեռներ տարել

Վրաստանը վայելում է այն փաստը, որ ներառվել է ԵՄ անդամ չհանդիսացող 15 երկրների ցանկում, որոնց հետ Եվրամիությունը բացում է սահմանները, գրում է հեղինակավոր BBC լրատվականը՝ անդրադառնալով Վրաստանում կորոնավիրուսի դեմ հաջողված պայքարին և դրա առաջամարտիկներին՝ երկրի կառավարության գովասանքին արժանացած գիտնականներ Պաատա Իմնաձեին, Թենգիզ Ցերցվաձեին և Ամիրան Գամկրելիձեին, որոնք համավարակի ֆոնին ստացել են «երեք հրացանակիրներ» անունը:

Աղբյուրը նշում է, որ Վրաստանը նախկին խորհրդային հանրապետություններից միակն է, որ ներառվել է ԵՄ-ի անվտանգ երկրների ցանկում: Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1000-ից քիչ դեպք, մահացել է 15 մարդ: Ներկայում Վրաստանում կա 19 լաբորատորիա, որտեղ կորոնավիրուսի թեստավորում են անում:

Աղբյուրը նաև համեմատական է տանում հարևան Հայաստանի հետ, որտեղ «կորոնավիրուսը փոթորկում» է:

Ինչպե ՞ս Վրաստանը դա արեց 

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի վերջին: Երկրի կառավարության արձագանքը շատ արագ էր: Արդեն մարտի կեսին բոլոր դպրոցները, համալսարանները և երկրորդական բիզնեսները փակվել էին, դադարեցվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Մարտի 21-ին արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո մեծաքանակ հավաքները և միջքաղաքային ուղևորությունները արգելվել էին: Գիշերները պարետային ժամ էր սահմանվել:

Ուղղափառ Զատկի՝ Վրաստանի ամենակարևոր կրոնական տոնի ժամանակ իշխանությունները արգելել էին հասարակական տրանսպորտի աշխատանքն ու փակել էին գերեզմանատները:

«Մենք համավարակի դեմ քայլեր ձեռնարկեցինք դեռևս գրանցված առաջին դեպքից մեկ ամիս առաջ: Հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները` դիրքն ու փոքր չափը, մենք չէինք կարող հիմնվել այլ պետությունների օրինակների վրա»,-էլեկտրոնային փոստի միջոցով BBC-ին պատմել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Երկրի առաջատար գիտնականների և Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջապահության կենտրոնի կողմից պարբերաբար տեղեկատվական արշավ էր իրականացվում: Լուգարի Լաբորատորիայի գիտնականները նույնպես ղեկավարում էին երկրի պայքարը կորոնավիրուսի դեմ:

Ովքե՞ր են «երեք հրացանակիրները»

Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջապահության կենտրոնի գիտնականները  սկսել են մեծ հարգանք վայելել իրենց ընդունած որոշումների շնորհիվ:

«Հրացանակիրների» եռյակում ներառվել են Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջապահության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, Լուգարի լաբորատորիայի ղեկավար Պաատա Իմնաձեն և երկրի գլխավոր վարակաբան Թենգիզ Ցերցվաձեն, որը նաև Թբիլիսիի վարակային հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և իմունոլոգիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրենն է:

Կա ևս մեկ հայտնի կերպար` հասարակական առողջապահության արշավի դեմքը՝ Մարինա Էզուգբայան, որը Թբիլիսիի վարակաբանական հիվանդանոցի տնօրենն է:

«Ոսկե ստանդարտի համաձայն՝ մեկ միլիոն մարդու հաշվով մենք անցկացրել ենք գրեթե 30 000 թեստավորում: Առողջացման մակարդակը բարձրացել է մինչև 86%, սակայն, ցավոք, մենք 15 մահ ունենք, ինչը կազմում է վարակակիրների 1,6%-ը: Համաշխարհային ցուցանիշների հետ համեմատած՝ սա շատ ցածր ցուցանիշ է»,-ասել է Գամկրելիձեն:

Աղբյուրը նաև նկատում է, որ թեև Վրաստանում քաղաքական բևեռացման մակարդակը շատ բարձր է, այնուամենայնիվ հասարակությանը մեծամասամբ աջակցել է համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ գործադրված ջանքերին: Վրաստանի վարչապետն այս առնչությամբ ընդգծել է  ժողովրդի կողմից համագործակցությունը, ինչպես նաև կառավարության ցուցումներին, խորհուրդներին հետևելու հարցում ցուցաբերած օրինակելի սոցիալական պատասխանատվությունը:

Հարևան երկրները

Հայաստանը, որտեղ BBC-ի հոդվածը գրվելու պահին գրանցվել էր կորոնավիրուսով վարակման գրեթե 27 000 դեպք, ապրիլին սկսել էր թուլացնել սահմանափակումները և մայիսին աստիճանաբար բացել տնտեսությունը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը BBC-ին ասել էր, որ նոր վարակակիրների թիվն աճում է, սակայն երկիրը չի կարող իրեն թույլ տալ սահմանափակումների մեջ մնալ:

«Մենք որոշել ենք ապրել վիրուսի հետ՝ անկախ թվերից, մենք նպատակ չունենք այն ամբողջովին վերացնել, քանի որ դա անհնար է: Եթե մենք ստիպված լինենք մեկ տարով փակել սահմանները, ամիսներով ու տարիներով փակել ձեռնարկությունները, մենք կմահանանք այլ պատճառներից»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարը:

Հարևան Ադրբեջանում նույնպես շարունակում է կորոնավիրուսի վարակման օրական հարյուրավոր դեպքեր գրանցվել: Սոցիալական ցանցերում Ադրբեջանից լուսանկարներ են հրապարակվում՝ ցույց տալով, թե ինչպես են ոստիկանները ներքնաշորերով մարդկանց դուրս հանում տներից` կարանտինային ռեժիմը խախտելու պատճառով: Նշվում է, որ այս երկրում ևս ձեռնարկված քայլերն էական արդյունք չեն տալիս:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում