Սիմեոնե․ Եթե Ռեալը ավելի շատ է 11-մետրանոց վաստակում, ուրեմն ավելի շատ է գրոհում

Սիմեոնե․ Եթե Ռեալը ավելի շատ է 11-մետրանոց վաստակում, ուրեմն ավելի շատ է գրոհում

«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է վերջին շրջանում շատ քննարկվող թեմաներից մեկի՝ VAR համակարգի մասին։ Մադրիդյան թիմի մարզիչը անդրադարձել է այն հարցին, թե ինչու է «Ռեալի» օգտին շատ 11-մետրանոցներ նշանակվում։ 

«VAR-ը արդար է բոլորի հետ։ Մենք բոլորս թե՛ տուժում ենք, թե՛ շահում VAR-ից։ Եթե «Ռեալ Մադրիդը» շատ է 11-մետրանոց վաստակում, դա նշանակում է, որ նրանք ավելի շատ են գրոհում»,-Սիմեոնեի խոսքն է մեջբերում Cope-ը։

Հիշեցնենք, որ վերջին երկու տուրերում «Ռեալը» մրցակիցներին հաղթել է 1-0 հաշվով ու միակ գնդակը խփվել է 11-մետրանոցից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում