Դեպի Մարս ճանապարհորդության ընթացքում մահացած տիեզերագնացներին կուտեն նրանց գործընկերները
Կարմիր մոլորակ թռչելը երկար ու վտանգավոր ճանապարհորդություն է, որի ընթացքում անձնակազմի անդամներից մեկը կարող է մահանալ: Ի՞նչ կլինի մարմնի հետ: Մի քանի տարբերակ կա. այն կվերադարձվի երկիր, կուղարկվի ուղեծիր հավերժական ճամփորդության, կամ կհուղարկավորվի Մարսում: Ի վերջո, քաղցած լինելու դեպքում այն կուտեն:
2040-ականներին առաջին մարդկային անձնակազմը պետք է մեկնի Մարս: Տիեզերքի հետազոտման ավելի քան 60 տարիների ընթացքում 21 մարդ է զոհվել առաքելություններում: Երբ թռիչքները և, առավել ևս, Կարմիր մոլորակի «գրավումը» սովորական բան դառնան, մահերն, անշուշտ, ավելի հաճախ կլինեն, քանի որ անհայտ կլինի շատ բան: Զարմանալի չէ, որ Իլոն Մասկն ասել է. «Եթե ցանկանում եք մեկնել Մարս, պատրաստվեք մահանալու»:
Նախ տիեզերագնացները ստիպված կլինեն առնվազն յոթ երկար ամիսներ անցկացնել կարմիր մոլորակ տանող ճանապարհին, ապա ապրել ծանր պայմաններում: Ի՞նչ է պատահելու տիեզերական այս ճանապարհորդության ժամանակ մահացածների մարմինների հետ: NASA- ն այս հարցի վերաբերյալ դեռ ոչ մի դեղատոմս չի առաջարկել, սակայն, ըստ Popular Science- ի, մասնագետները մի քանի տարբերակ են առաջարկում, որոնց թվում է այն, որ հանգուցյալի գործընկերները կարող են ուտել նրան: Դա բարբարոսական է թվում, բայց մասնագետները հիշում են, այսպես կոչված «հրաշքն Անդերում»՝ 1972-ի պատմությունը, երբ Ուրուգվայի ինքնաթիռը կործանվել էր Անդերում, և ողջ մնացած ուղևորները կերել էին իրենց մահացած ընկերներին սննդի պակասի պատճառով: Մասնագետները կարծում են, որ մարդկային մարմնի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ գոյատևումն ավելի կարևոր է: Եվ եթե գոյատևելու միակ միջոցը դիակ ուտելն է, դա ընդունելի է. թեպետ ցանկալի չէ:
Մասնագետներն առաջարկում են դիտարկել դեպի Մարս թռիչքը ՝ որպես Էվերեստ լեռան վերելք: Յուրաքանչյուր ոք, ով գնում է այնտեղ, գիտի, որ եթե նա մահանա, նա այնտեղ կմնա ընդմիշտ: Վերև բարձրանալիս կա երկու հարյուր մարմին, որոնք հստակ տեսանելի են, երբ քիչ ձյուն է լինում: Բոլորի համար, ովքեր անցնում են այնտեղով, դա հիշեցնում է, որ նրանք վտանգում են իրենց կյանքը գագաթ հասնելու համար. սա Էվերեստ լեռը բարձրանալու մի մասն է:
Կարծիքներ