1998-2008 թթ. Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում՝ ղեկավարների ընտանեկան բյուջեները. Ռուբինյան

1998-2008 թթ. Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում՝ ղեկավարների ընտանեկան բյուջեները. Ռուբինյան

Կարծում եմ՝ պատճառը, որ Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա պատերազմ, հետևյալն է. այն տարիներին, երբ պետք էր Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնել, որպեսզի Ադրբեջանի ռազմական բյուջեի հետ հարաբերակցությունը 1-1-ից չդառնար 1-5-ին՝ 2008 թվականի դրությամբ: 

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

«Այդ տարիները պետք էր օգտագործել Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնելու համար, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար: Այ դա է եղել պատճառը 44-օրյա պատերազմի, երբ բալանսն այնպես էին խախտել, որ չկար զսպիչ հանգամանք: Ինչի Ադրբեջանը 2000-ականներին պատերազմ սկսեր, երբ ինքը տեսնում էր, որ իր ռազմական բյուջեն ավելանում է, և Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բյուջեն է ավելանում, ռազմական բյուջեն ճիշտ համամասնությամբ չի ավելանում: Ինքը պետք է սպասեր, որ այդ համամասնությունը փոխվեր իր օգտին»,- նշել է Ռուբինյանը:

Ինչ վերաբերում է Քոչարյանի պնդումներին, թե իր իշխանության տարիները եղել են խաղաղ, Ռուբինյանը հակադարձել է՝ դրանք եղել են խաղաղ, բայցպարտքով վերցրած տարիներ:

«Եթե 1998-2008 թթ. Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում՝ երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները: Այ դա է նպաստել պատերազմի սկսվելուն»,- հայտարարել է Ռուբինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում