Մարսի վրա սեյսմիկ ակտիվություն է հայտնաբերվել

Մարսի վրա սեյսմիկ ակտիվություն է հայտնաբերվել

Ահմեդաբադից հնդիկ գիտնականները Մարսի վրա վերջերս երկրաբանական գործունեության ապացույցներ են հայտնաբերել: Այս մասին երեքշաբթի հայտնել է India Today թերթը։

«Ֆիզիկական հետազոտությունների լաբորատորիայի (Ահմեդաբադ) գիտնականները Մարսի մակերևույթի վրա գլորվող հազարավոր քարերի հետքեր են հայտնաբերել: Այս հետքերը վկայում են Կարմիր մոլորակի վերջին սեյսմիկ ակտիվության մասին»,- գրում է թերթը։

Ահմեդաբադի լաբորատորիայի մոլորակային գիտությունների ասիստենտ դոկտոր Ս. Վիջայանը, ով անցկացրել է հետազոտությունը, հայտարարել է, որ «Մարսը ներկայումս սեյսմիկ ակտիվ է»:

«Բոլդերի հետքերը անհետանում են 4-8 տարում, ինչը հաստատում է, որ դրանցից մի քանիսը վերջերս են հայտնվել»,- ասել է Վիջայանը։

Հետազոտության շրջանակներում հնդիկ գիտնականները վերլուծել են 2006-ից 2020 թվականներին ՆԱՍԱ-ի արբանյակից բարձրորակ գիտափորձերի տեսախցիկի (HiRISE) կողմից արված նկարները: Ընդհանուր առմամբ նրանք ուսումնասիրել են մոտ 900 կմ ընդհանուր երկարությամբ խոշոր քարեր գլորելու 4,5 հազար հետքեր։

Սա Մարսի վրա երկրաբանական ակտիվության առաջին վկայությունը չէ։ Ֆրանսիական SEIS սեյսմոմետրը, որ տեղադրված է InSight տիեզերանավի վրա, որը վայրէջք է կատարել մոլորակի վրա 2018 թվականին, դիտարկումների առաջին վեց ամիսների ընթացքում գրանցել է 174 ցնցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում