Չինացիները փոխել են հայտնի «Մարտական ակումբ» ֆիլմի վերջնամասը
Չինաստանում փոխել են 1999 թվականին նկարահանված ամերիկյան «Մարտական ակումբ» ֆիլմի եզրափակիչ հատվածը, որը հեռացվել է չինացի հեռուստադիտողների համար և այն փոխարինվել է գրությամբ, որտեղ նշված է, որ իշխանությունները հաղթել են: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ֆիլմի ավարտական հատվածում Էդվարդ Նորթոնի մարմնավորած կերպարը սպանում է իր երևակայական ալտեր-էգոն Թայլեր Դուրդենին, որին մարմնավորում է Բրեդ Փիթը, նախքան ռումբերի պայթյունը, որոնք պետք է ազդարարեին հասարակական կարգի փոփոխությունները:
Չինական տարբերակում, մինչ պայթյունների որոտալը, հաղորդագրությունն ասում է, որ ոստիկանությունը խափանել է դավադրությունը, ձերբակալել հանցագործներին և Դուրդենին ուղարկել հոգեբուժարան:
Չակ Պալահնյուկը, որի վեպի հիման վրա նկարահանվել է ֆիլմը, Twitter-ում հեգնանքով գրել է. «Սա սուպեր հիասքանչ է: Չինաստանում բոլորը երջանիկ ավարտ են ստանում»:
Կարծիքներ