Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի միջև նմանությունները քիչ են

Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի միջև նմանությունները քիչ են

Կոռուպցիան բնութագրող տարբեր բանաձևեր կան, ամենաբնորոշը. «պետական և տեղական ինքնակառավարան համակարգերի (ապարատների) ծախվածության մակարդակ»:
Այդ համակարգերի և նրանց գործունեության տեսանելի կամ անտեսանելի բացերն ու խոցերն են հող ստեղծում կոռուպցիոն դրսևորումների համար:
Այս խնդրի որոշակի լուծմամբ (որովհետև կոռուպցիան անվերապահ վերացման ենթակա չէ և ոչ մի հասարակությունում), ապահովագրված կլինեն երկրի ներքին անվտանգությունն և կայուն՝ տնտեսական զարգացման հիմքերը:
Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի միջև նմանությունները քիչ են:
Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը Սինգապուրը համարում են կոռուպցիան գրեթե լիովին հաղթահարած պետություն:
Սինգապուրում շուրջ երեք տասնամյակ գտնվելով իշխանության ղեկին՝ վարչապետ Լի Կուան Յուին հաջողվեց անել անհնարինը. Սինգապուրը միջնադարից տեղափոխել 21-րդ դար:
Վարչապետ Լի Կուան Յուն գտնում էր, որ ամենակարևորը անբասիր կենտրոնական իշխանություն ունենալն է.
«Մենք սկսեցինք մեր մարդկանց դաստիարակումից։ Մենք միայն ամրապնդում էինք ավանդական արժեքները՝ նրանց համահունչ վարքագիծը խրախուսելով, հակասող վարքագիծը՝ պատժելով: Մեր ձեռնարկումները Սինգապուրը դարձրեցին ապրելու համար հաճելի վայր»:
Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը յուրօրինակ՝ հայկական առանձնահատկություն ունի. այն գրեթե լիովին միտված է կոռուպցիոն ճանապարհներով պետությունից և քաղաքացիներից խլված գույքի, ունեցվածքի և կապիտալի վերադարձմանը, իրավապահ և վարչական կառույցների տոտալ ներգրավմամբ՝ գործող օրենսդրության առավելագույն կիրարկմամբ:
Մինչդեռ, պակաս կարևոր չէ քաղաքացու նախապատրաստումը՝ ամբողջովին ժողովրդավար և օրինապահ երկրում ապրելուն:
Մեր երկրում գործունեության ծավալներն ու ուղղություններն այս առումով անսահման են:
Ոչ միայն կարևոր է ոլորտում մասնագիտացված քաղաքացիական հասարակության ինստիտուտների աշխատանքը, այլև հրատապ՝ նմանատիպ հասարակական նոր կառույցների և կազմակերպությունների ստեղծումը:

Ձոնիկ Մարգարյան 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում