Ամերիկուհին հղիության 37-րդ շաբաթում ինքնատիպ ֆոտոշարք է իրականացրել՝ որովայնը պատելով հազարավոր մեղուներով
ԱՄՆ Կոլորադո նահանգի մի բնակչուհի հղիության 37-րդ շաբաթում ինքնատիպ ֆոտոշարք է իրականացրել, որի համար որովայնը մեղուներով է պատել, հայտնում է Daily Mail պարբերականը։
Օրերս մեղվապահության վերաբերյալ ֆեյսբուքյան խմբերից մեկում Բեթանի Կարուլակ Բեքեր անունով մի կին իր լուսանկարներ է հրապարակել. դրանցում կնոջ մերկ որովայնին մոտ 10 000 մեղու է պատկերված։ Լուսանկարաներին կից մեկնաբանության բաժնում կինը նշել է, նկարահանումների ընթացքում ինքն էլ է շատ վախեցել, սակայն ստացված արդյունքը գոհացրել է իրեն։ Բեքերը նաև ֆեյսբուքյան օգտատերերին հորդորել է չանհանգստանալ, քանի որ այդ ամենը նախորոք համաձայնեցված է եղել բժշկի հետ։
Լուսանկարներին կից կինը նաև իր կյանքի պատմությունն է պատմել՝ նշելով, որ այս հղիությունը չափազանց սպասված է եղել իր համար և հույս հայտնել, որ երեխան մի օր կտեսնի այդ լուսանկարները և կհասկանա իր իրական ապրումները։
Հրապարակումը շատ կարճ ժամանակահատվածում մեծ տարածում է գտել համացանցում, մեկնաբանություններում մարդիկ կնոջը մեղադրել են հանուն հետաքրքրիր լուսանկարների իր և երեխայի կյանքը վտանգելու համար։
Կարծիքներ