Պետք է նստենք ու երգենք բարձր, որ թուրքը տեսնի ու հասկանա, որ ապրում ենք. Անի Մինասյան
Հովիկը ձեռքս բռնեց, քաշեց մի կողմ. «Էսօր երեկոյան փողոց պիտի հանեմ բոլոր սեղանները, միացնեմ լույսերը, նստենք ու երգենք բարձր, որ թուրքը տեսնի ու հասկանա, որ ապրում ենք»:
Ներս գնացինք մոտ երեք ժամից: Դրսում ցուրտ էր, բայց տաք, քանի միասին էինք:
Արեգը անցավ փողոցն ու նկարեց հետևից, ու միաժամանակ դիմացից:
Ցրտում ենք, երբ մենակ ենք: Տաքանում՝ իրար գլխի:
Մենք կանք: Ու թող հաղթի գործը՝ արդար, քրտնաջան ու խելքով գործը:
Կարծիքներ