Մեր երկրում ներկայացված է Կովկասի ամբողջ ֆլորայի գրեթե կեսը. Դավիթ Գրիգորյան

Մեր երկրում ներկայացված է Կովկասի ամբողջ ֆլորայի գրեթե կեսը.  Դավիթ Գրիգորյան

Մեր երկրում ներկայացված է Կովկասի ամբողջ ֆլորայի գրեթե կեսը, իսկ տասնյակ տեսակներ համարվում են Հայաստանի էնդեմիկներ։

Մեր երկրի հարուստ կենսաբազմազանությունն անգնահատելի արժեք է, որի պահպանության համար միջոցներ չի խնայում ինչպես պետությունը, այնպես էլ միջազգային գործընկերները, քանի որ Հայաստանի տարածքը Եվրոպայի կենսաբազմազանության վերականգնման կարևորագույն օղակ է։ Հայաստանը գտնվում է աշխարհի կենսաբազմազանության 200 թեժ կետերի առաջին քսանյակում, քանի որ մեր երկրի 1կմ քառակուսու վրա կա 107 տեսակ։

Հայաստանի Կարմիր գիրքը վերջին անգամ թարմացվել է 2010 թվականին։ Նախորդ տարբերակը հրատարակվել էր դրանից 20 տարի առաջ՝ 1990-ին։ 20 տարիների ընթացքում Հայաստանի յուրօրինակ կենսաբազմազանությունը կրել է անիրական կորուստներ։
Էկոհամակարգերի խաթարումը տեղի է ունեցել բնության վրա մարդածին ճնշումների շեշտակի աճի պատճառով։

Էկոհամակարգերի վերականգնման ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքների, գիտական ակտիվ ուսումնասիրությունների շնորհիվ վերջին տարիներին Հայաստանի տարածքում բացահայտվել են գիտության համար նախկինում անհայտ 20-ից ավել նոր տեսակներ, որոնք դեռ գնահատման փուլում են։

Հուսանք, որ մի օր Հայաստանն այլևս կարիք չի ունենա հրատարակել աշխատություն, որը կկոչվի Հայաստանի կենդանական և բուսական աշխարհի «Կարմիր գիրք»։

Տեսանյութը պատրաստվել է Շրջակա միջավայրի նախարարության պատվերով՝ Հիերոգլիֆ ստուդիոյի կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում