Մեքենան գլորվել է ձորակը. 44-ամյա վարորդը մահացել է

Մեքենան գլորվել է ձորակը. 44-ամյա վարորդը մահացել է

Օգոստոսի 27-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասից շուրջ 14 կմ հեռավորության վրա գտնվող «Ակներասար» հանդամասում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և 25-30 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում. 44-ամյա վարորդ Սեյրան Հակոբյանը տեղում մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում