Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է իրեն կալանավորելու միջնորդությունը:

Նշենք, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել էր հանցավոր կազմակերպության կողմից 2008-2014 թվականներին կատարված կոռուպցիոն դեպք:

13 անձի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել, 9 անձ ձերբակալվել էր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում