Իմացել ես, որ բանակի փոխարեն բաքից շլանգով բենզին, սալյարկա քաշելու համակարգ ունես 2018-ի դրությամբ. Փաշինյան

Իմացել ես, որ բանակի փոխարեն բաքից շլանգով բենզին, սալյարկա քաշելու համակարգ ունես 2018-ի դրությամբ. Փաշինյան

ՍՍ-ն փորձել է տպավորություն ստեղծել, թե 2018-2020 թվականների ընթացքում մենք բանակը կազմաքանդել ենք, դրա համար էլ եղել է այն, ինչ եղել է։
Հիմա մի մեջբերում ՍՍ-ի հայտարարությունից, որ նա արել է 2018թ․ ապրիլի 17–ին ԱԺ ամբիոնից, որպես վարչապետի թեկնածու, նախորդիվ խոսելով այն մասին, որ Ադրբեջանը մեծ հավանականությամբ փորձելու է պատերազմով լուծել ԼՂ հարցը։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին:

«Մեջբերում ՍՍ-ի 2018թ․ ապրիլի 17-ի խոսքից․ «Հաջորդ դասն այն է, որ մենք շատ երկար ժամանակ պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնենք մեր զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություններ արտադրելուն և որ ամենակարևորն է՝ հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելու, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելու և ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունը ամրապնդելուն»։

Բա եթե 2020-ից հետո բանակի մասին ասածներիդ թեկուզ մի փոքր մասը ճիշտ էր, դու 2018-ին ուրիշ բան պիտի ասեիր։ Պիտի ասեիր, «մենք շատ երկար ժամանակ ամենամեծ ուշադրությունն ենք դարձրել մեր զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություններ արտադրելուն և որ ամենակարևորն է՝ հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելու, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելու և ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունը ամրապնդելուն»։

Բա ինչու՞ էդպես չես ասել, որովհետեւ իմացել ես, որ բանակի փոխարեն բաքից շլանգով բենզին ու սալյարկա քաշելու համակարգ ունես 2018 թվականի դրությամբ և ոչ թե բանակ։

Հ․Գ․ Չարթնացնեք, թողեք հանգիստ քնի»,- գրել է վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում