Բարզիլիայում հարյուրավոր կիլոմետրեր ձգվող աննախադեպ կայծակ է գրանցվել
Օդերեւութաբանական արբանյակները ռեկորդակիր կայծակ են գրանցել։ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (WMO) տվյալների համաձայն՝ Բրազիլիայի տարածքում գրանցված կայծակը ձգվել է 709.8 կմ: Իսկ տեւողությամբ ռեկորդակիրն Արգենտինայի երկնքում հայտնված կայծակն է. այն տեւել է 16․73 վայրկյան: Ավելի երկար կայծակ չէր գրանցվել դրանց ուսումնասիրության ամբողջ պատմության ընթացքում, հայտնում է ՌԳ-ն:
Կայծակնային էներգիան առաջանում է օդային տուրբուլենտության հետեւանքով, ինչը մեծ տարբերություններ է առաջացնում ամպրոպային ամպերի առանձին տարածքների միջեւ: Եթե այդ տարբերությունները գերազանցում են որոշակի շեմը, հանկարծակի էլեկտրական կայծային լարում է տեղի ունենում, որը դրսեւորվում է լույսի վառ կայծով եւ ուղեկցվում է դրա ամպրոպով: Կայծակները կարող են ոչ միայն հարվածել երկրի մակերեւույթին, այլեւ տեղի է ունենում հենց ամպերի մեջ (ներամպային կայծակներ):
Այսօր կայծակի զարգացման գործընթացն ուսումնասիրվում է տիեզերքից արբանյակների օգնությամբ։ Օդերեւութաբանները կարող են մանրամասնորեն արձանագրել դրանց զարգացման փուլերը (ջերմային, լուսային եւ ձայնային): Կլիմատոլոգների կողմից Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ռանդալ Սերվենիի գլխավորությաբ անցկացված հետազոտության համաձայն՝ ամենաերկար եւ էլեկտրիֆիկացված կայծակները վերջին ժամանակներում տեղի են ունենում Հարավային Ամերիկայում:
Այսպիսով, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին Բրազիլիայի հարավային մասում հարվածել է ամենաերկար կայծակը, որի արտանետումը 709․8 կիլոմետր է ձգվել: Դա մոտավորապես հավասար է Անգլիայի հարավից մինչեւ Շվեյցարիայի սահման կամ Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ երթուղուն:
Հարվածի տեւողությամբ ներկայիս ռեկորդակիրն Արգենտինայի հյուսիսում 2019 թվականի մարտի 4-ին հարվածած կայծակն է, որը լուսավորել է 16․73 վայրկյան:
Երկարության նախորդ ռեկորդը 321 կմ էր, սահմանվել է 2007 թվականի հունիսի 20-ին Օկլահոմայում (ԱՄՆ): Կայծակի տեւողության ռեկորդը սահմանվել էր Ֆրանսիայում 2012 թվականի օգոստոսի 30-ին (7․74 վայրկյան):
Կարծիքներ