Սեյսմիկ աղմուկի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
2020 թվականի մարտից մինչեւ մայիսը Երկրի արհեստական թրթռումների մակարդակն ընկել է 50 տոկոսով: Սա սեյսմիկ հանգստի ամենաերկար ժամանակահատվածն է ուսումնասիրություններից սկզբից ի վեր, հայտնում է ՌԳ-ն՝ վկայակոչելով Science-ը:
Սեյսմոլոգ Թոմաս Լեքոկի գլխավորությամբ գիտնականների խումբը տվյալներ է հավաքել 268 սեյսմոգրաֆներից: Ակտիվության անկում է գրանցվել 268 սարքից 185-ը, ընդ որում՝ խիտ բնակեցված տարածքներից: «Մենք աղմուկի մակարդակի գլոբալ անկում ենք նկատել, որը դրսեւորվել էր Չինաստանում 2020-ի հունվարի վերջին, այնուհետեւ՝ Եվրոպայում եւ աշխարհի մնացած մասերում 2020 թվականի մարտից մինչեւ ապրիլ: Աղմուկի մակարդակը, որը մենք նկատում ենք զանգվածային կարանտինի ընթացքում, ավելի հանգիստ էր, քան Սուրբ Ծննդյան եւ Ամանորի ընթացքում»,- նշվում է հոդվածում:
Հեղինակները նկատի ունեն այսպես կոչված արհեստական սեյսմիկ աղմուկը. Էքսկավատորների կամ թռիչքուղու վրա վայրէջք կատարող ինքնաթիռների ձայնը, թրթռումները մետրոյում գնացքի մոտենալու ժամանակ, գրունտի հորատման ձայները եւ այլն։
Գիտնականները գրանցում են բոլոր թրթռումները եւ վերլուծում են դրանց ծագումը: Արհեստական սեյսմիկ աղտոտման նվազեցումն ուսումնասիրությունների ընթացքում առաջին անգամ կրկնակի անգամ կրճատվել է։
«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես է մարդկային գործունեությունն ազդում երկրի ընդերքի եւ մակերեսի վրա»,- նշել է աշխատության համահեղինակ Ստեֆան Հիքսը:
Կարծիքներ