Ինչ սպասել Բրյուսելից․ մեծ քայլ՝ Հայաստանի համար

Ինչ սպասել Բրյուսելից․ մեծ քայլ՝ Հայաստանի համար

Այսօր՝ ապրիլի 5-ին ժամը 14։00-ին Բրյուսելում կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախատեսված եռակողմ հանդիպումը:

Ինչ սպասել այս հանդիպումից․ սա հարց է որ գրեթե բոլորին է հուզում։

«Հայկական ժամանակ»-ը հավաքագրել է մի շարք փաստական տվյալներ ու հանդիպման մասին պաշտոնական մեկնաբանություններ, որոնք ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Հայաստանն իր արտաքին քաղաքականությամբ կարողացել է այնպիսի գործոն դառնալ, որ հնարավոր է դարձել այս մակարդակի նախադեպը չունեցող հանդիպումը:

Սա մեծ գործընթացի՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ առայժմ բարեկամական հարաբերությունների սկիզբ է, որն իր արդյունքը տալու է ապագայում, հետևաբար պետք չէ շատ մեծ ակնկալիքներ ունենալ այս հանդիպումից անմիջապես հետո:

Հանդիպման օրակարգում անվտանգության և տարածաշրջւանային հարցեր չկան, այն միայն տնտեսական է։

Կեղծ են հանդիպման մասին բոլոր նարատիվները, որ տարածվում են ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից։ Հանդիպման օրակարգում երբեք չի եղել ռազմական բաղադրիչ:

Այս հանդիպման մասին ազդարարվել է, ըստ էության, դեռևս անցած տարի Գրանադայում Փաշինյան-Ֆոն դեռ Լայեն բանակցության ժամանակ, իսկ դրան հաջորդած հայտարարության մեջ որևէ բառ չի եղել ռազմական բաղադրիչի մասին:

Հանդիպումը դիվերսիֆիկացիայի հնարավորություն է ՀՀ տնտեսության համար։

Վերջին օրերին հակառակորդ ուժերը թեզ են տարածում, թե Բրյուսելում իբր լինելու է ռազմական բաղադրիչ, իսկ հանդիպումից հետո կազդարարեն  իրենց «հաղթանակը», թե իբրև իրենց գործադրած ջանքերի շնորհիվ ռազմական բաղադրիչը դուրս մնաց քննարկումից։

Ապրիլի հինգը նպատակ չունի հակադրվելու տարածաշրջանին, արդյունքները հստակ դրա մասին կազդարարեն, պետք է չեզոքացնել այս ուղղությամբ տանելու փորձերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում