Դիվանագետի ներկայությունն ամենուր ժամանակավոր է, նույնիսկ տանը. ՀՀ-ում ՌԴ դեսպանը դպրոցականներին պատմել է իր ուղու մասին

Դիվանագետի ներկայությունն ամենուր ժամանակավոր է, նույնիսկ տանը. ՀՀ-ում ՌԴ դեսպանը դպրոցականներին պատմել է իր ուղու մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ապրիլի 27-ին ընդունել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի ավագ դպրոցի աշակերտների «Ինտեգրացիա» ինտերակտիվ խաղի հաղթողներին։ Խաղը հնարավորություն է տալիս ավագ դպրոցի աշակերտներին ինտերակտիվ կերպով ներգրավվել Ռուսաստանի և Հայաստանի ինտեգրման գաղափարների գեներացման գործընթացում չորս ոլորտներում՝ կրթություն, զբոսաշրջություն, մշակութային և սոցիալական նախագծեր:

Ինչպես տեղեկացնում են Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնիից, հաղթողներ Սյունե Միրզոյանի, Արիանա Ազարյանի, Մարիամ Համբարձումյանի և Անահիտ Ալեքսանյանի համար գլխավոր մրցանակը ուղևորություն էր Երևան և հանդիպումը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինի հետ։ «Այսպիսով, կայացավ այդքան սպասված հանդիպումը։ «Ալտեր Էգո» կոչվող հաղթող թիմի անդամները դեսպանին պատմեցին իրենց «Նոր կամավորներ» սոցիալական նախագծի մասին, որը կոչված է համախմբելու Կապանի դպրոցականներին և ուսանողներին կամավորության նպատակով, ոգեշնչելու Ռուսաստանից եկած կամավորներին աշխատել Կապանում: Եվ բացի «գործնական զրույցներից», աղջիկները ջերմ մթնոլորտում խոսեցին իրենց երազանքների ու ապագայի ծրագրերի մասին։

Դեսպանը իր հերթին կիսվեց իր անձնական պատմությամբ՝ կապված անցած դիվանագիտության ուղու հետ։ Նա հիշեց իր առաջին ուսանողական պրակտիկան Աֆրիկայում:

«Լրիվ նոր իրավիճակ, նոր իրականություն, իհարկե, հոգեբանորեն բարդ», - ասաց Սերգեյ Կոպիրկինը:

Աշխատելով Ռուանդայում որպես դիվանագետ՝ նա ականատես եղավ մայրցամաքի պատմության մեջ շատ կարևոր, կարելի է ասել, հեղափոխական իրադարձությունների, մասնավորապես՝ Ռուանդայի թութսիների ցեղասպանությունը 1994 թվականին, երբ մահացավ երկրի բնակչության մոտ 20 տոկոսը։ 

«Սա մեծ ողբերգություն է, բայց դիվանագետը պետք է հնարավորինս կենտրոնացած լինի ամենադժվար իրավիճակում, ինչպես նաև հոգեպես պատրաստ լինի նրան, որ իր ներկայությունը ամենուր ժամանակավոր է, նույնիսկ՝ տանը»,- նշել է դեսպանը։

Շարունակելով անվտանգության թեման՝ Սյունիքի մարզում Ռուսական տան նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը խոսեց Կապանի կյանքի մասին, որի սահմանը պահպանում են ռուս սահմանապահները հայ զինվորների հետ միասին։

«Մենք մեզ պաշտպանված ենք զգում։ Այս պարագայում, երբ մեր տունն ապահով ձեռքերում է, մեր երեխաները կարող են զարգանալ, սովորել, աշխատել, նոր բան ստեղծել»,- ասաց Լյուդմիլա Աղախանյանը և շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին անվտանգության ամրապնդման համար։

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվո ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ներկայացնելով Ինտեգրման նախագծի մանրամասները, նշեց, որ այն հաջող «թեստ» է անցել։

«Նախագիծը արդարացրեց մեր ակնկալիքները, և աշնանը մենք կգործարկենք Ինտեգրման երկրորդ մասը», - ասաց Վադիմ Ֆեֆիլովը:

«Այն կանցկացվի ավելի մեծ մասշտաբով, շատ ավելի շատ մասնակիցներ և թիմեր կներգրավվեն»:

Երևանում Ռուսական տան երիտասարդական նախագծերի համակարգող Էլեն Միքայելյանը պատմեց, թե ինչպես են իրականացվել նախագծի աշխատանքները. դա երկար և բարդ գործընթաց էր, կազմակերպիչներն ու մասնակիցները անընդհատ կապի մեջ էին առցանց տարբերակով, աշխատում էին գաղափարների փոխանակման միջոցով: Էլենը ղեկավարել է պրեզենտացիաների ստեղծման գործընթացը, զարգացնելով հաղորդակցման հմտությունները և թիմային աշխատանքը մասնակիցների միջև:

«Եվ ժյուրիի քվեարկության արդյունքներով հաղթող ճանաչվեց սոցիալական կամավորության նախագիծը, որի հեղինակները հրավիրվեցին Երևան՝ երկօրյա այցի։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպելուց և Երևանի Ռուսական տուն այցելելուց բացի, նրանց համար պատրաստվել է էքսկուրսիոն ծրագիր, մասնավորապես՝ այցելություն Հնագույն ձեռագրերի թանգարան՝ Մատենադարան»,- ասաց Էլեն Միքայելյանը։

Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը կազմակերպել էր «Ինտեգրացիա» ինտերակտիվ խաղ Սյունիքի սահմանամերձ ավագ դպրոցի աշակերտների համար, այդ թվում՝ «Բարև, Ռուսաստան» նախագծի մասնակիցների համար։ Նախագծին մասնակցել է 7-ից 12-րդ դասարանների 16 աշակերտ, որոնք բաժանվել են 4 թիմի։ Բոլոր թիմերը մեծ աշխատանք են կատարել իրենց նախագծերի ներկայացման համար նյութեր կազմելու ուղղությամբ. նկարահանվել են տեսահոլովակներ Կապանի մշակույթի ականավոր գործիչների մասնակցությամբ, ցուցադրվել են քաղաքի տեսարժան վայրերը, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին։ Եզրափակչում բոլոր աշխատանքները ներկայացվեցին ժյուրիի անդամներին։ Հաղթող է ճանաչվել այն թիմը, որն առաջարկել է սոցիալական ծրագիր՝ ուղղված Կապանում կամավորական շարժում սկսելուն։ Նախագծի համակարգողներն էին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվո ներկայացուցչության աշխատակիցները ինչպես Երևանում, այնպես էլ Սյունիքի մարզի Կոնտակտային կենտրոնում։ Երեք ամիս ակտիվ աշխատանք է տարվել յուրաքանչյուր թիմի հետ առանձին՝ թե՛ Կապանում, թե՛ Երևանից՝ հեռակա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում