ՀԷՑ-ի ղեկավարները կրկին պարգևավճար չեն ստացել․ խնայված գումարը բաշխվել է 1743 աշխատակիցների միջև

ՀԷՑ-ի ղեկավարները կրկին պարգևավճար չեն ստացել․ խնայված գումարը բաշխվել է 1743 աշխատակիցների միջև

ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրենները, նոր ձևավորված ավանդույթի համաձայն, հերթական ամսվա համար կրկին պարգևավճարներ չեն ստացել. արդյունքում՝ ընկերության աշխատանքի վարձատրության ֆոնդում դարձյալ ունենք մի քանի տասնյակ ՀՀ դրամի չափով լրացուցիչ խնայողություն՝ ի հաշիվ նաև բազմաթիվ «պարազիտ» հաստիքների, որոնք չենք համալրել մինչ այժմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Ըստ այդմ՝ վերոնշյալ միջոցները ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի առանձին հրամանով՝ որպես հավելյալ պարգևավճար, հերթական անգամ համաչափորեն բաշխվել են՝ այս դեպքում արդեն ՀԷՑ-ի շուրջ 1743 աշխատակիցների միջև, ում սեպտեմբեր ամսվա աշխատանքի վարձատրության հանրագումարը (աշխատավարձ + պարգևավճար) չի գերազանցել 200 հազար ՀՀ դրամը (հարկերը՝ ներառյալ). արդյունքում՝ վերջիններիս վարձատրությունն այդ ամսվա համար ավելացել է լրացուցիչ 10-20% չափով։

Այդ խմբի մեջ մտնում են մեր բազմաթիվ տեսուչներ, հսկիչներ, տեխնիկներ, մոնտյորներ, փականագործներ, բանվորներ, վարորդներ և այլ մասնագետներ։

 

Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բարեխիղճ և ազնիվ աշխատակիցներին։

 

ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- գրել է ՊԵտրոսյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում