Հայաստանը պաշտոնապես միացավ «Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամ»-ին

Հայաստանը պաշտոնապես միացավ «Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամ»-ին

Հոկտեմբերի 29-ին Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և «Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամի» (International Fund for Public Interest Media, IFPIM) գործադիր տնօրեն Նիշանտ Լալվանին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Փաստաթղթի ստորագրմամբ Հայաստանը պաշտոնապես միանում է Հիմնադրամին՝ Թիրախային տարածաշրջանի անդամ երկրի կարգավիճակով, ինչը հնարավորություն կտա խթանել Հայաստանում մեդիագրագիտությունը, ինչպես նաև անկախ և փաստահեն  լրագրության զարգացումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում