Նարեկն ուղղակի չի հասկանում դպրոցի կարևորությունը. մի եղեք Նարեկի նման. Չախոյան

Նարեկն ուղղակի չի հասկանում դպրոցի կարևորությունը. մի եղեք Նարեկի նման. Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի՝ դպրոց սարքել պետք չէ, այլ գործարան հայտարարությանը:

«Նարեկը չի հասկանում դպրոցի կարևորությունը, չի հասկանում որ դպրոցում են կրթվում ու մարդ դառնում։

Չի հասկանում, որ առանց կրթության հնարավոր չէ գործարան հիմնել ու աշխատացնել։

Չի հասկանում, որ բոլորը չեն իր նման հոպարի բուլկի ծնվում։

Նարեկն ուղղակի չի հասկանում ․․․ մի եղեք Նարեկի նման։

ՀԳ․ Մեդովկայի նորակառույց դպրոցում սովորում է ավելի քան 50 աշակերտ, այն նախատեսված է 144 աշակերտի համար»,- գրել է Չախոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում