Հայաստանն ադրբեջանական կողմի հետ ինտենսիվ շփվում է բոլոր հարցերի շուրջ. տեմպը, որ կա, վատը չէ. Հարությունյան
«Հայաստանն ադրբեջանական կողմի հետ ինտենսիվ շփվում է բոլոր հարցերի շուրջ»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Դրանք վերաբերում են շատ տարբեր հարցերի՝ սահմանազատման-սահմանագծման օրակարգով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է աշխատում, ԱԳՆ-ն աշխատում է իրենց օրակարգով, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատում է իր գործընկերոջ հետ։ Երբ արդյունքներ լինում են, մենք խոսում ենք այդ մասին»,- նշել է նա։
Հարությունյանի խոսքով՝ այն տեմպը, որ կա Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, վատը չէ։


Կարծիքներ