Մեկ օրում բացահայտվել է 71 հանցագործություն. հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը

Մեկ օրում բացահայտվել է 71 հանցագործություն. հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, անձնական ունեցվածքի գողության և ծանր վիրավորանքի՝ 8-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու ընտանեկան բռնության՝ 3-ական, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խոշտանգման՝ 2-ական, բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծնողի կամ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցությանը խոչընդոտելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու և ծեծի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում