Գարեգին Բ-ի «սրբապիղծ» աջը հասել է նաև ԵՊՀ. մահամերձ դեկանը՝ նրա թակարդում. արխիվային լուսանկարներ և փաստեր

Գարեգին Բ-ի «սրբապիղծ» աջը հասել է նաև ԵՊՀ. մահամերձ դեկանը՝ նրա թակարդում. արխիվային լուսանկարներ և փաստեր

Հայկական Ժամանակը գրում է.

Առաջին քրիստոնյա երկիրը հոգևոր տագնապների մեջ է: Արդեն ամիսներ շարունակ համացանցն ու լրատվական դաշտը հեղեղված են իշխանություն-եկեղեցի փոխադարձ մեղադրական ուղերձներով: Սակայն երկրի նորագույն պատմության բոլոր կարևորագույն իրադարձությունները մեր սերնդի աչքի առաջ են եղել, և ընդամենը մարդկային խիղճ և քաղաքացիական բարձր գիտակցում են անհրաժեշտ՝ դրանք վերլուծելու և անաչառ գնահատելու համար:

Ով աչք ունի՝ տեսած կլինի, ով ականջ ունի՝ լսած կլինի, որ անկախության երեք տասնամյակները ակնհայտորեն աչքի ընկան գիտակրթական, մշակութային և հոգևոր նահանջով:

Սնկի պես աճեցին հակազգային գաղափարներ տարածող աղանդները, ոչ պակաս՝ տգիտություն տարածող մասնավոր բուհերը, գիտական աշխարհ սողոսկեցին բանակից խուսափող արտոնյալները՝ արդյունքում կազմալուծելով թե՛ գիտությունը, թե՛ բանակը:

Պետական համակարգը մի տեսակ անփորձ էր ու անգործունյա, իսկ ժողովուրդը՝ շվարած և ինքնահոսի...

Բանակից խուսափելու նպատակով գիտության ասպարեզ մտնելը հասցվել էր գրեթե պետական գաղափարախոսության մակարդակի: Հենց այդ տարիներին էր, որ Երևանի պետական համալսարանի պատմական շենքում բացվեց աստվածաբանության ֆակուլտետ, դեկան նշանակվեց Երուսաղեմից արտաքսված, վանքապատկան կալվածքները վաճառած, միաբանության գանձանակը և հին ձեռագրերը թալանած ու աճուրդի դրած, նաև «աշխարհիկ» շատ այլ արարքների մեղսակից աղմկահարույց Շահե արք. Աճեմյանը:

Տեղական և միջազգային մամուլի խիստ արձագանքները չուշացան, սակայն ծրագիրն իրականացվեց սառնասրտորեն: Չունենալով համապատասխան մասնագիտական ներուժ՝ մի գիշերվա մեջ համալսարանի բոլոր անաստված-աթեիստները դարձան երդվյալ աստվածաբան-հավատավորներ: Սկսվեցին սև սքեմավորների մասնավոր այցելությունները պետական կրթական հաստատություն, որ նախկինում արգելված էր՝ բացառությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի:

Ակտիվ այցելուներից էին Վազգեն (Բագրատ) Գալստանյանը և այսօրվա կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ն, որ այն ժամանակ դեռևս Արարատյան Հայրապետական թեմում էր և անուղղակիորեն ներգրավված էր որոշ միջոցառումներում:

Համալսարանի նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի «օրհնությամբ» Տեր Շահեն արդեն Մայր հայրենիքում կրկնապատիկ եռանդով և ինքնավստահությամբ շարունակեց իր նախկին «աշխարհիկ մեղքերը»՝ չխորշելով նույնիսկ ուսանողների սուր և ամենատես հայացքից: Ամիսներ անց քարտուղարուհուն կարգեց դասախոս և դարձրեց իր արտասահմանյան ուղևորությունների մշտական ուղեկիցը՝ ձախողելով ու կաթվածահար անելով ողջ ուսումնական գործընթացը: Եվ այդ ամենը՝ պարբերաբար ու ակնհայտ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում