Քրեակատարողական հիմնարկները կվերահսկվեն տեսախցիկներով

Քրեակատարողական հիմնարկները կվերահսկվեն տեսախցիկներով

Հայաստանում նախատեսվում է քրեակատարողական հիմնարկները վերահսկել տեխնիկական միջոցներով՝ տեսախցիկներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Մենք ուսումնասիրել և պարզել ենք, որ ոչ բոլոր քրեակատարողական հիմնարկներն են, որ ունեն էլեկտրական գեներատորներ: Հիմա հայտարարվել է գեներատորների ձեռք բերման մրցույթ: Մենք հաջորդ ծրագրով ցանկանում ենք քրեակատարողական հիմնարկների արտաքին պարագծի հսկողությունն իրականացնել տեխնիկական միջոցներով, այսինքն՝ քրեակատարողական հիմնարկը պետք է վերահսկվի տեսախցիկներով»,-ասաց Գալյանը:

Նախարարի խոսքով՝ դրա ֆինանսական գնահատականն ու ծախսային բեռն այս տարվա բյուջեում նախատեսված է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում