Բաքուն հասկանում է, որ Բրյուսելի հանդիպմանը ՀՀ-ն փաստացի ստացել է ԱՄՆ և ԵՄ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ․ քաղաքագետ

Բաքուն հասկանում է, որ Բրյուսելի հանդիպմանը ՀՀ-ն փաստացի ստացել է ԱՄՆ և ԵՄ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ․ քաղաքագետ

Ալիևի հիստերիան ու կրակոցները ԵՄ-ԱՄՆ-Հայաստան գագաթաժողովի ու ընդունված հռչակագրի ուղղությամբ։ Սրանք ընդամենը շատ թռուցիկ դայջեսթներ են ադրբեջանի բռնապետի պատի թերթերից, որոնք ի ցույց են դնում ապրիլի 5-ին ԵՄ-ԱՄՆ-Հայաստան գագաթաժողովի արդյունքներից նրա վախերը, զայրույթը, հիասթափությունը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

«Թշնամու ռեակցիան, իհարկե, միակ ինդիկատորը չէ՝ գնահատելու համար այս, հիրավի, շրջադարձային գագաթաժողովի արդյունքները։ Սակայն այն լավագույն ցուցիչներից է։ Ըստ որում, բռնապետական ռեժիմ ունեցող երկրի համար պատկերացնել կարելի է, թե իշխանության շրջանում առկա էմոցիաների քանի տոկոսն է /չնչին/ բաց թողնվում հանրության համար․․․

Խորքում անհանգստություններն, անշուշտ, ավելին են։

Անգամ երեկ ադրբեջանի նախագահականը չէր թաքցրել ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր դրսևորած վրդովմունքը։ Այսօր ռեակցիան ավելի խոսուն է։

Ընդամենը մի քանի մեջբերում Թուրքիայի նախկին ԱԳՆ նախարար Մեվլութ Չավուշողլուի հետ նրա այսօրվա հանդիպումից․

«Европейский парламент принял полные оскорблений отвратительные резолюции. ПАСЕ лишила нашу делегацию права голоса. Это шаги, которые могут привести к очень негативным последствиям, и единственная причина этого – освобождение Карабаха от оккупации», - сказал Алиев․

«Хотя в последние дни высокопоставленные лица как США, так и Европейского союза в ходе телефонных разговоров, состоявшихся по их инициативе, пытались убедить нас в том, что эта встреча не направлена против Азербайджана, «однако мы знаем, что это направлено против Азербайджана и сотрудничества на Южном Кавказе. Это преследует цель создания разделительных линий и изоляции нашей страны», - подчеркнул Алиев.

Глава государства еще раз отметил, что «антиазербайджанские заявления Европейского парламента, Совета Европы, с которыми они выступают с сентября прошлого года до сих пор, попытки превратить Армению в вооруженный форпост на Южном Кавказе в будущем приведут к очень большим негативным последствиям»:

«Поэтому мы выступили с заявлениями, чтобы предупредить об этом наших партнеров в США и Европе».

Միայն այսքանից երևում է, որ պաշտոնական Բաքվում հասկանում են, որ բրյուսելյան հանդիպմանը Հայաստանն ըստ էության ու փաստացի ստացել է ԱՄՆ ու ԵՄ-ի համար ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ՝ ավելի լայն հեռանկարով, ինչը նշանակում է Երևանի վրա երկու հզոր ուժային կենտրոնների հենվել իրենց քաղաքականությունները մշակելիս։

ԱՄՆ պետքարտուղար Էնթնի Բլինքենի խոսքերը Կովկասում ուժեղ Հայաստան տեսնելու ու ունենալու ԱՄՆ ռազմավարական շահագրգռության մասին Ալիևին բերել են այն հետևության, որ Հայաստանն իր միջազգային նոր դաշնակիցներով ադրբեջանաթուրքառուսական տանդեմի կեղտոտ ծրագրերի զսպողն է լինելու, որի համար Հայաստանն ընդհուպ սպառազինություններ է ստանալու թե ԵՄ-ից, թե ԱՄՆ-ից։

Ալիևը դա որակել է որպես Կովկասում իր հետ բաժանարար գիծ դնելու որոշում, առավել ևս որ նախկին տարիներին նա այդպես էլ չհրավիրվեց ԱՄՆ նախագահի ժողովրդավարական ֆորումներին։

Մի խոսքով՝ բռնապետի զայրույթը կատարյալ է ու շատ արտահայտված։ Այս առումով նրան ձայնակցում է նաև Ռուսաստանը։ Ու Հայաստանում այդ երկուսին ձայնակցողները առնվազն պարտավոր են սեփական հանրությանը բացատրել բրյուսելյան հանդիպումը վարկաբեկելու ու արժեզրկելու իրենց շարժառիթները․ ակնհայտ է, չէ, որ ալիևի տեքստերում անթաքույց է այն, որ ԱՄՆ և ԵՄ կանխում են Հայաստանի հանդեպ Բաքվի ռազմատենչ քաղաքականությունը, որի թիկունքում նաև Ռուսաստանն ու Թուրքիան են․․․․ Այսինքն՝ ի՞նչ, 5-րդ շարասյո՞ւն էլ է տխրած ու մտահոգված, որ ԱՄՆ ու ԵՄ օգնելու են արտաքին ագրեսիային դեմ հանդիման Հայաստանի դիմակայունության ու պաշտպանվածության բարձրացման հարցում․․․․

Տղերք ու աղջիկներ, աԱրդեն շատ բացահա՞յտ չեք գործում ընդդեմ Հայաստանի Հանրապետության․․․

Ինչպես հասկանալ, որ այս ամենից կատաղած Ալիևը Տավուշում (Չինարիում) է կրակում Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ուրվագծվող դաշնակցության վրա, իսկ դուք ներսից եք կրակում․․․

Քաղաքական կրակոցներից անդին էլ ի՞նչ եք պատրաստ անել հանուն թուրքադրբեջանառուսական տանդեմի ու ընդդեմ Հայաստանի․․․»,- ասված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում