ՀՀ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչները քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքին առնչվող հարցեր

ՀՀ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչները քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքին առնչվող հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պաշտոնական Անկարան Ռուսաստանի Դաշնությունից և Իրանից աջակցություն է ակնկալում Թուրքիայի սահմանից Սիրիայի տարածք 30 կմ խորությամբ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու հարցում։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսում նոր հակաահաբեկչական գործողության անցկացման հարցը կմնա Անկարայի օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ կպահպանվի Թուրքիայի ազգային անվտանգության սպառնալիքը։

«Անկարան չի խաբվի Սիրիայի հյուսիսում Բաշար ալ-Ասադի ռեժիմի դրոշների ծածանմամբ թուրքական բանակին մոլորեցնելու ահաբեկիչների փորձերին։ Այս հնարքները չեն աշխատի»,- վստահեցրել է նախագահ Էրդողանը։

Նա հավելել է, որ Անկարան Ռուսաստանի Դաշնությունից և Իրանից աջակցություն է ակնկալում Թուրքիայի սահմանից Սիրիայի տարածք 30 կմ խորությամբ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու հարցում։

«Աստանայի գործընթացի մասնակիցներն ասում են, որ Ամերիկան պետք է հեռանա Եփրատի արևելքից։ Արդյունքները արտացոլում են Թուրքիայի ակնկալիքները»,- ասել է նախագահը։

Էրդողանի խոսքով՝ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները հանդես են գալիս Սիրիայում բոլոր հակասությունների կարգավորման օգտին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա։

Էրդողանը  ասել է, որ հերթական անգամ գործընկերների հետ կիսել է Անկարայի դիրքորոշումը՝ Սիրիայի հարցով քաղաքական գործընթացն արդյունավետ շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ։

«Մենք նաև վերահաստատել ենք Անկարայի դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարում, մարդասիրական պաշարների անխափան մատակարարման, անվտանգության և Սիրիա փախստականների կամավոր վերադարձի հարցում։ Այս հարցերի շուրջ ընդգծվել է Աստանայի գործընթացում գործընկերների հետ պայմանավորվածությունը»,- ասել է նախագահը։

«Աստանայի գործընթացի վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը նույնն է, ինչ Աստանայի գործընթացի սկզբում։ Ինչ վերաբերում է Թեհրանին, ապա նախագահի փոփոխության ֆոնին որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, սակայն Իրանի նման երկիրը այդքան կարճ ժամանակում չի փոխում իր վերաբերմունքը հարցերի նկատմամբ»,-հավելել է նա:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան ճանաչում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում