Հանրային քննարկման է ներկայացվել ՆԶՊ առարկայի չափորոշիչը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-12-րդ դասարանների չափորոշչի նախագիծը: Չափորոշչում կատարված որակական փոփոխությունները պայմանավորված են ինչպես ռազմագիտության ոլորտում տեղի ունեցած զարգացումներով, համաշխարհային և տարածաշրջանային իրավիճակով, այնպես էլ ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությամբ՝ անհատականից դեպի խմբային (ջոկային) պատրաստվածություն։ ՆԶՊ առարկայի ուսուցումը հավասարապես նախատեսված է թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար:
Ժամանակակից պատերազմները մեծ նշանակություն են տալիս գերճշգրիտ միջոցներին, մարտական ռոբոտներին, կապի և տեղեկատվության ժամանակակից համակարգերին, ինֆորմացիոն-հոգեբանական միջոցառումներին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ծրագիրը վերանայվել է, ավելացել են «Մոբիլ ջոկատների մասին» և «Աշխարհազորի և կամավորական ջոկատների նշանակությունը և դրանց համագործակցությունը կանոնավոր բանակի հետ» թեմաները։ «Պայքարը հակառակորդի ցածր թռչող ինքնաթիռների դեմ» թեման համալրվել է «Հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարը և դրանցից պաշտպանվելը» ենթաթեմայով:
Ծրագրում ներմուծվել են նոր բաժիններ.
Մարտավարաֆիզիկական պատրաստություն՝ 8-11-րդ դասարաններ (նպաստում է շարժողական ընդունակությունների, ֆիզիոլոգիական որակների ձևավորմանը, մարմնի հավասարակշռության ապահովմանը)
Իրավական պատրաստություն՝ 8-12-րդ դասարաններ (ապահովում է սովորողների ՀՀ ԶՈՒ կանոնադրային հիմունքների և միջազգային մարդասիրական իրավունքների իմացությունը)
Ինժեներական պատրաստություն՝ 9-11-րդ դասարաններ (ապահովում է անհատական պաշտպանական կառույցների, պատերազմից հետո մնացած և չպայթած զինմթերքի հետ վարվելու կանոնների իմացությունը)
Լեռնային հատուկ պատրաստության հիմունքներ՝ 10-րդ և 11-րդ դասարաններ (ապահովում է լեռնային ռելիեֆի, լեռնային վտանգների և դրանք հաղթահարելու եղանակների իմացությունը)
Կապ և տեղեկատվական անվտանգություն՝ 11-րդ և 12-րդ դասարաններ (ապահովում է ժամանակակից մարտական գործողությունների ընթացքում կապի և հեռահաղորդակցության ձևերի, միջոցների իմացությունը, պատկերացում է տալիս ՀՀ ԶՈՒ-ում տեղեկատվական անվտանգության հիմնախնդրի, ռազմական ոլորտի պետական և ծառայողական գաղտնիքի մասին)
Հոգեբանական պատրաստություն՝ 8-12-րդ դասարաններ (ապահովում է հասարակական գիտակցություն, արժեքներ, վարքականոն, զինվորական կոլեկտիվում միջանձնային կոնֆլիկտների պատճառների և դրանից եկող վտանգների մասին իմացությունը և դրանց հաղթահարման ուղիները, արտակարգ իրավիճակներում զգուշության, զգոնության, ուշադրության ձևավորումը և տագնապի հաղթահարումը):
ՆԶՊ առարկան զարգացնում է երիտասարդների որոշակի կարողություններ ու ձևավորում հմտություններ` հստակ գործելու այնպիսի ծայրահեղ իրավիճակներում, ինչպիսիք են՝ մարտական գործողությունները կամ արտակարգ այլ իրավիճակներ: Նման պատրաստությունը, նախնական փորձի շնորհիվ ձեռք բերած գիտելիքները հնարավորություն են տալիս սովորողներին հոգեբանորեն պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին, բարդ իրադրությունում ոչ միայն պահպանել սեփական կյանքն ու առողջությունը, այլև արագ ու արդյունավետ իրականացնել մարտական կամ այլ առաջադրանքներ։ ՆԶՊ առարկայի ուսուցումը ուղղված է նաև հատուկ վարժանքներով սովորողների բարոյահոգեբանական հատկանիշների ձևավորմանն ու ուժեղացմանը (հայրենասիրություն, կարգապահություն, պատասխանատվություն, ինքնավստահություն, կոլեկտիվիզմ), որոշակի ունակությունների զարգացմանը և նոր կարողությունների առաջացմանը (ֆիզիկական ունակություններ, ֆիզիոլոգիական հատկանիշներ, հիշողության, ուշադրության կենտրոնացում ու փոխատեղում, վերլուծական մտածողություն):
Ցածր դասարաններում ավելի շատ ուշադրություն է դարձվում անհատական պատրաստությանը, իսկ բարձր դասարաններում՝ խմբային (ջոկային) պատրաստվածությանը: Կարևորվում է ջոկի անդամների փոխգործողությունը:
Դաշտային (ճամբարային) պարապմունքներ: Այս պարապմունքները հնարավորություն են տալիս իրականին մոտ պայմաններում մատուցել նյութը, ցուցադրել պահանջվող գործողությունները, իսկ սովորողներին` գործնական վարժանքներով յուրացնել թեման: Բացի երկարաժամկետ ճամբարային փորձաշրջանից, նպատակահարմար է կազմակերպել դաշտային պարապմունքներ շաբաթ կամ կիրակի օրերին՝ աշակերտների և ծնողների համաձայնությամբ, դպրոցի ղեկավարության գիտությամբ: Ճամբարային պայմանները առավել մեծ հնարավորություններ են ստեղծում պարապմունքներն անցկացնել ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան ժամերին, ուսուցանել առանձին թեմաներ («Կողմնորոշում աստղերով», «Տեղաշարժ մթության մեջ», «Պահակային ծառայության անցկացում», «Քողարկված կրակատեղի պատրաստում» և այլն): Ճամբարային պատրաստության և ռազմամարզական խաղերի ընթացքում կարող են լուծվել հետևյալ խնդիրները՝ բնական միջավայրում տեսական գիտելիքների փորձնական ստուգում և ամրապնդում, հմտությունների և կարողությունների զարգացում անհատական և խմբային վարժանքներով, իրավիճակների մոդելավորում և իրական պայմաններում սովորողների խմբային համագործակցության զարգացում, հոգեբանական կայունության ապահովում, սեփական ունակությունները ճանաչելու և ինքնադրսևորվելու հնարավորություն։
«Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգն» արդեն ներկայացվել է հանրային քննարկման: Ճամբարի ծրագիրը համարվում է ՆԶՊ առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը:
Շեֆ-զորամաս այցելությունը: Սա հնարավորություն է տալիս սովորողներին անմիջականորեն ծանոթանալ բանակային առօրյային, մարտական տեխնիկային, սպառազինության տեսակներին և անձնակազմի մարտական պարապմունքներին:
Արտադասարանական խմբակների կազմակերպումը։ Շատ արդյունավետ է դպրոցներում արտադասարանական «Պատանի հետախույզ», «Պատանի լեռնագնաց» և այլ խմբակների ձևավորումը, որոնք հնարավորություն են տալիս ապահովել ինտենսիվ ուսուցում և կարգապահություն։
Ներառական կրթությունը «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում կազմակերպվում է՝ ելնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների շահերից, ֆիզիկական և մտավոր ընդունակություններից ու կարողություններից:
Նախագծում կարևորվել է նաև միջառարկայական կապերի զարգացումը, ուսուցողական նյութերի պարզեցումը, արդիական ու կարևոր թեմաներ ներմուծելն ու ոչ պրոֆիլայիններից ձերբազատվելը, ինչպես նաև ավելի արդյունավետ մեթոդական մոտեցումների, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառումը։
FacebookTwitterԱվելին...
Լրահոս
Պաշտպանության նախարարը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ18:1208 Փտր, 2021
39-ամյա տղամարդը կալանավորվել է՝ իր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով18:0908 Փտր, 2021
ԱՀ ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների նոր անուններ18:0608 Փտր, 2021
Իրանցի 40 գիտնական գալիս է Հայաստան18:0408 Փտր, 2021
Սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել. ՀՀ ՊՆ17:5808 Փտր, 2021
Հանրային քննարկման է ներկայացվել ՆԶՊ առարկայի չափորոշիչը17:5308 Փտր, 2021
Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամուրջ կկառուցվի17:4408 Փտր, 2021
Արարատի մարզում հանցագործությունների դեպքերն ավելացել են 16.7, դատարան ուղարկված գործերը՝ 50 տոկոսով17:3708 Փտր, 2021
Այգեստանի, Խնածախի և Մարտունու շրջանի տարածքներում ականազերծման աշխատանքները շարունակվում են17:3108 Փտր, 2021
ԱԺ-ին եմ ներկայացրել Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը՝ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար. Արայիկ Հարությունյան17:2508 Փտր, 2021
Վահան Քերոբյանը և Դմիտրի Մարիյասինը քննարկել են համագործակցության հեռանկարները17:1908 Փտր, 2021
Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին17:1308 Փտր, 2021
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 1 սանտիմետրով17:0608 Փտր, 2021
Լուրեր 17։00 | 08.02.202117:0008 Փտր, 2021
Մենք առաջարկն արել ենք, ընդդիմությունը չի արձագանքել. Ալեն Սիմոնյան16:5808 Փտր, 2021
Կրակոցներ Սարի թաղում․ ոստիկանները հայտնաբերել են կրակողին ու մեծ քանակությամբ զենք-զինամթերք16:5608 Փտր, 2021
Էրդողանի մրցակիցները սահմանադրությունը վերաշարադրելու մեջ թաքնված դրդապատճառներ են տեսնում16:5108 Փտր, 2021
ԱԻ նախարարն այցելել է Արմավիրի մարզ16:4108 Փտր, 2021
Խանդից փորձել էր հրկիզել քաղաքացու տունը. ոստիկանություն16:3308 Փտր, 2021
Օրակարգում Պարեկային ծառայության և Ներքին գործերի նախարարության ձևավորումն է. վարչապետին ներկայացվել է ոստիկանության ռեֆորմների ընթացքը16:2508 Փտր, 2021
Սիրիան բողոքում է Թուրքիայի կայսերական նկրտումների դեմ16:2108 Փտր, 2021
Անգղերի «խնջույք»՝ «անգղերի ռեստորանում»16:1308 Փտր, 2021
Հարավկովկասյան երկաթուղին սկսել է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի թարմացման գործընթացը16:0408 Փտր, 2021
Շիրակի մարզպետն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին15:5408 Փտր, 2021
Մասնագետները հերքել են վարկածը, որ կորոնավիրուսը տարածվել է Ուհանի լաբորատորիայից15:4908 Փտր, 2021
2021-ին Կոտայքի մարզում նախատեսված է 7,4 կմ ճանապարհահատվածի և երեք կամրջի հիմնանորոգում15:4208 Փտր, 2021
Զրույց՝ թերապիայի փոխարեն. մարտադաշտի հոգեբան Վահանը15:3308 Փտր, 2021
Արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկն ընդդիմության կողմից դրական արձագանք չի ստացել. Մակունց15:2808 Փտր, 2021
Մեկնարկում Է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը15:2408 Փտր, 2021
Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց15:2208 Փտր, 2021
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը15:1708 Փտր, 2021
Վստահ եմ՝ գերիների վերադարձի հարցը լուծվելու է. ՀՀ-ում ՌԴ դեսպան15:1308 Փտր, 2021
Բրիտանական պատվաստանյութն արդյունավետ չէ աֆրիկյան շտամի համար15:0908 Փտր, 2021
Լիտվայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամները Ադրբեջանին կոչ են անում արագացնել ռազմագերիների փոխանակումը
Կարծիքներ