Այ իրենց եք բուծել, որովհետև իրենցով հեշտ է Կանոնագիրք խախտելը պաշտպանողների բանակ ձևավորել. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանի տեսաուղերձին՝ գրելով.
«Այ իրենց եք բուծել Եկեղեցու պատերից ներս՝ կտրիճներսիսյաններ, որովհետև իրանցով հեշտ է Կանոնագիրք խախտելը պաշտպանողների բանակ ձևավորել: Խավար է, խավար, բայց կցրվի խավարը:
Թե բա՝ «երեխեն չիշիկ արեց եկեղեցու պատին, ինսուլտ ստացավ»: Քեզ բեղմնավորող սերմն է ինսուլտ ստացած եղել»:
Հիշեցնենք՝ քահանան իր տեսաուղերձում մի պատմություն էր պատմել եկեղեցու պատին միզած և դրանից հետո իբր ինսուլտ ստացած երեխայի մասին:
Կարծիքներ