Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Չախոյան

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Չախոյան

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.

«Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո»։

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։

ԱԳՆ-ն, իր հերթին անդրադառնալով այս մեկնաբանությանը հետևած հրապարակումներին, հայտնել է, որ մամուլում և սոցիալական հարթակների տարբեր օգտատերերի կողմից թեման աղճատվել է՝ միտված Աբու Դաբիում բանակցությունների ֆոնին կեղծ վերնագրերի տարածմանն ու հիմնազուրկ աղմուկի առաջացմանը։

Ուղիղ մեջբերում փոխնախարար Սաֆարյանի խոսքից. «Այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո, եթե դա համապատասխանի այդ սկզբունքներին, այո, կարող է իրականացվել»,- սոցցանցի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում