Սամվել Կարապետյանը մեղադրվում է երկրի սահմանադրական կարգը խաթարելու մեջ․ Թորոսյանի պատասխանը Շերմանին

ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեսբուքյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ ներակայացուցիչնելի պալատի անդամ Բրեդ Շերմանը գրառմանը, որը վերջինս արել է X-ի իր օգտահաշվում։
Թորոսյանը նախ հիշեցրել է, թե ինչ է գրել Շերմանը
«Շերմանը գրել է․ «Որպես Հայաստանի հետ աշխատանքի խմբի փոխնախագահ՝ ես խորապես մտահոգված եմ հայաստանցի այլախոհների, այդ թվում՝ պարոն Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների վերջին ձերբակալություններով: Մեր հարաբերությունները Հայաստանի հետ հիմնված են ժողովրդավարության հանդեպ մեր ընդհանուր նվիրվածության վրա: Այս մտահոգությունները ես ավելի վաղ այսօր հայտնել եմ Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին»։
Այնուհետև նա ներկայացրել է իր այն պատասխանը, որն ուղրակել է Շերմանին։
«Այս գրառմանը ի պատասխան կոնգրեսմենին ուղարկել եմ հետևյալը.
«Հարգելի Բրեդ Շերման, որպես Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամության խմբի անդամ, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ Ձեր գրառման մեջ նշված հոգևորականները ձերբակալվել են Հայաստանում պլանավորված ահաբեկչական հարձակումների և քաղաքացիների սպանությունների միջոցով պետական հեղաշրջման փորձ կատարելու համար, մինչդեռ Սամվել Կարապետյանը, ով նաև Ռուսաստանի քաղաքացի և մագնատ է, մեղադրվում է երկրի սահմանադրական կարգը խաթարելու փորձի համար: Մենք միշտ պատրաստ ենք Ձեզ և ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հետ աշխատանքի խմբին տրամադրել հավաստի տեղեկատվություն մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, քանի որ մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը»։
Կարծիքներ