Ձորաղբյուրի ամառանոցներից մեկում 35-ամյա տղամարդ է սպանվել

Հուլիսի 11-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցային փողոցի տներից մեկում դի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, իրավապահները մոտ 40 րոպե ոտքով գրեթե 3 կմ տարածությունում որոնողական աշխատանքների արդյունքում հատնաբերել են մահացածին:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մահացածը 35-ամյա Հովհաննես Ս.-ն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա մարմնի վրա՝ ձախ հատվածում, կա կրակոցի հետք: Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չի հրապարակվում:
Կարծիքներ