Գարեգին Բ Ապարանցին բարոյականություն չունի, որ մարդավայել թողնի Լուսավորչի գահը. Ղազարյանը մեջբերում է արել

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել:
«Գարեգին Բ-ն նաև մասոն է և մասոնական բարձր օթյակի կամ լոժայի անդամ է: Սա մեզ այլևս չի զարմացնում՝ տեսնելով նրա հակաքրիստոնեական գործողություններն ու անմարդկային արարքները:
Մեզ միայն կփրկի կա՛մ նրա մահը, ինչը չենք կամենում, կա՛մ բռնի ուժով գահընկեցությունը, ինչը քիչ հավանական է թվում, քանի որ Գարեգին Բ Ապարանցին բարոյականություն ու ինքնասիրություն չունի, որ մարդավայել կերպով թողնի Լուսավորչի գահը և հեռանա։
Այս տեքստը ո՛չ Փաշինյանն է ասել, ո՛չ էլ որևէ ՔՊ-ական։
Սա մեջբերում է Արմինե Օհանյանի ՀՐԱՊԱՐԱԿԻՑ։ Էս էն Արմինեն ա, որ հիմա փրկում է կաթողիկոսին, Եկեղեցին և մեր ինքնությունը»,- գրել է նա։
Կարծիքներ