Գիտնականներն ամբողջությամբ վերծանել են մալարիայի մոծակների գենոմը

Բջջաբանության և գենետիկայի ինստիտուտի (IИЦиГ СО РАН) գիտնականները ԱՄՆ-ի գործընկերների հետ միասին վերծանել են մալարիայի մոծակների հինգ տեսակների գենոմը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Communications գիտական ամսագրում։
Կենսաբանական գիտությունների թեկնածու և ՌԴ ԳԱ Սիբիրյան մասնաճյուղի բջջաբանության և գենետիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վենիամին Ֆիշմանի խոսքով, իմանալով մալարիայի մոծակի գենոմի հաջորդականությունը, հնարավոր է միջատների դեմ պայքարի նոր մեթոդներ ստեղծել։ Որոշակի գենի վրա ազդելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է կազմված գենոմը։
Ամեն տարի ավելի քան 600,000 մարդ է մահանում մալարիայի պատճառով։ Ներկայումս միջատների դեմ պայքարի ամենատարածված մեթոդներն են ճահիճների ջրահեռացումը և տարածքների մաքրումը քիմիական նյութերով։ Նման միջոցները շատ մեծ վնասներ են հասցնում շրջակա միջավայրին։
Կարծիքներ