Ես հեռու եմ քրեական ենթամշակույթից ու այդպիսի անձանց հետ սեղան չեմ նստում. Հայկ Սարգսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ Փարաքարի սպանությունների հետ ինքը որևէ կապ չունի։
«Փարաքարի դեպքի հետ կապված ԱԺ-ում ես ելույթ եմ ունեցել 2025 թվականի փետրվարին, երբ տեղի էր ունեցել հայտնի դեպքը Մերձավանում, որտեղ տեսանյութերից հայտնի էր դառնում, որ աշխատել են ինքնաձիգ ու հրազենային այլ միջոցներ, վիրավորվել էր մեկ անձ, մեկն էլ մահացել էր։ Ես ՆԳ նախարարին հարց եմ տվել, թե կանխարգելիչ ինչ միջոցառումներ են տարվել, որ այս երկու խմբերի միջև թշնամության հետևանքով չլինեն դժբախտ պատահարներ, ու անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքների պատշաճ չկատարման արդյունքում ունեցել ենք զոհ ու վիրավոր»,- ասել է Սարգսյանը:
Նա նաև վստահեցրել է, որ ինքը հեռու է քրեական ենթամշակույթից ու այդպիսի անձանց հետ սեղան չի նստում։
Կարծիքներ