ԱՍՀ նախարարը Բելգրադում քննարկել է սոցիալական և ժողովրդագրության ոլորտներում համագործակցության հարցեր

ԱՍՀ նախարարը Բելգրադում քննարկել է սոցիալական և ժողովրդագրության ոլորտներում համագործակցության հարցեր

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը 2025 թ․ սեպտեմբերի 29-30-ը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում՝ մասնակցելու «Իրավունքներ, ներառում, կայունություն և հզորացում» խորագիրը կրող՝ Բելգրադի կանանց հարցերով RISE 2025 համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:

Այցի շրջանակում սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել նախարար Թորոսյանի հանդիպումը Սերբիայի աշխատանքի, զբաղվածության, վետերանների և սոցիալական հարցերի նախարար Միլիցա Ջուրջևիչ Ստամենկովսկիի հետ։

Հանդիպման սկզբում տիկին Ստամենկովսկին շնորհավորել է Արսեն Թորոսյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ գործունեություն և հաջողություններ։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Սերբիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով աշխատանքի, սոցիալական պաշտպանության, ինչպես նաև ժողովրդագրության քաղաքականության ոլորտներում փորձի փոխանակման և համագործակցության խորացման կարևորությունը։ 

Հատուկ ուշադրություն է դարձվել Սերբիայի ժողովրդագրության քաղաքականության ձևավորման և իրականացման ոլորտում կուտակած փորձին, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայկական կողմի համար։ 

Նախարար Թորոսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության քաղաքական առաջնահերթությունները՝ շեշտադրելով աշխատանքի խրախուսման գաղափարը, ընտանիքներում և աշխատաշուկայում կանանց ներգրավվածության ընդլայնման և այդ ներգրավվածության հավասարակշռման կարևորությունը։

Կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը՝ նպատակ ունենալով համատեղ ձևակերպել փոխշահավետ նախաձեռնություններ և ծրագրեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում