Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրեն, գլխավոր քարտուղար Սաբինե Ֆենդրիխի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Արդյունավետ գնահատելով հիմնադրամի գործունեությունը Հայաստանում՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Սաբինե Ֆենդրիխին մեր երկրում իրականացված տարբեր ծրագրերի համար, որոնք զգալիորեն նպաստել են ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենն իր հերթին խոսել է հիմնադրամի՝ Հայաստանում իրականացրած գործունեության արդյունավետության մասին՝ հավելելով, որ իրենց ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:

Վերոնշյալ թեմաներից զատ զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում