Այսօրվա առաջին չվերթով Գյումրիից Լառնակա է մեկնել 98 ուղևոր, հակառակ ուղղությամբ՝ 23 ուղևոր. Խուդաթյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրի-Լառնակա-Գյումրի ուղղությամբ չվերթներին:
«Այսօրվանից մեկնարկել են Wizz Air ավիաընկերության՝ Գյումրի-Լառնակա-Գյումրի ուղղությամբ չվերթները։ Սա Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Եվրոպա առաջին կանոնավոր չվերթն է։
Այսօրվա առաջին չվերթով Գյումրիից Լառնակա է մեկնել 98 ուղևոր, հակառակ ուղղությամբ՝ 23 ուղևոր։
Բարի գալուստ Գյումրի և բարի թռիչք»,- գրել է նա։
Կարծիքներ