Ալբերտ Զուրաբյանը արժանացել է SHARE OPERA OMNIA մրցանակի՝ ճարտարապետության մեջ ունեցած կարևոր ավանդի համար

Ալբերտ Զուրաբյանը արժանացել է SHARE OPERA OMNIA մրցանակի՝ ճարտարապետության մեջ ունեցած կարևոր ավանդի համար

Հայաստանում առաջին անգամ անցկացվող SHARE Armenia միջազգային ճարտարապետական ֆորումը՝ Երևանի քաղաքապետարանի հարկի տակ էր: Ֆորումը հարթակ է, որտեղ միավորվում են գաղափարները, փորձը և տեսլականը, իսկ այս տարվա խորագիրը հիշեցնում է, որ յուրաքանչյուր քաղաքաշինական նախագիծ իր հիմքում պետք է ծառայի մարդուն։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

 

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև ճարտարապետության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ SHARE OPERA OMNIA-ի հանձնումը։ Այս տարի այն շնորհվել է Ալբերտ Զուրաբյանին՝ Հայաստանում և Հայաստանից դուրս ճարտարապետության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար։ Մրցանակը նրան է հանձնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում