Հենց հիմա աչքիս առաջ հարյուրավոր ընտանիքներ բեռնատարներով լքում են Քարվաճառը
Հենց հիմա աչքիս առաջ հարյուրավոր ընտանիքներ բեռնատարներով լքում են Քարվաճառը։ Նկարներ չեմ տեղադրում, խնայում եմ բոլորիս։ Բայց դրա մասին չէ ասելիքս։
Ծանր է կորուստը, չէ՞։ Բոլորս լացում ենք, ողբում։ Դա էլ այն դեպքում, երբ շատերը չեն էլ եղել Արցախում, միայն նկարներով պատկերացում ունեն Արցախի մասին։ Էդ դեպքում ինչո՞ւ մեր ունեցածը ըստ արժանվույն չենք գնահատում, չենք սիրում, չենք պահում ու խնամում։ Ինչո՞ւ է, որ մեր տնից հինգ մետր այնկողմ արդեն մերը չենք համարում ու կարող ենք փչացնել, ավերել, կեղտոտել։
Ինչո՞ւ է, որ խաղաղ ժամանակ իրար ատում ենք, իրար չենք հանդուրժում, իրար տակ փորում ենք, ինչո՞ւ չենք կարող նաև խաղաղ ժամանակ իրար սիրել ու երկիրը շենացնել։
Կարելի է ինչուների մի ամբողջ շարք գրել, բայց դրանից ոչինչ չի փոխվի։ Ամեն դեպքում սրանք հարցեր են, որոնց մասին արժե մտածել։
Կարծիքներ