Կորոնավիրուսի դելտա-շտամը շաբաթվա ընթացքում իր աշխարհագրությունն ընդլայնել Է 187-ից մինչեւ 192 երկիր
Կորոնավիրուսի՝ մեծ վարակելությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը վերջին շաբաթվա ընթացքում իր աշարհագրությունն ընդլայնել Է մինչեւ 192 երկիր եւ տարածք: Համալրվել Է այն երկրների եւ տարածքների ցանկը, որոնցում ակա են «ալֆա», «բետա» եւ «գամմա» շտամները, հոկտեմբերի 6-ին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
«Ալֆան», «բետան», «գաման» եւ «դելտան» փորձագետները դասել են «անհանգստություն հարուցող տարբերակների թվին»,- ասված Է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում: Ընդգծվում Է, որ դելտա-տարբերակի առկայության մասին հաղորդումներն ստացվել 192 երկրներից, մինչդեռ նախորդ շաբաթվա տեղեկագրում խոսքը վերաբերում Էր 187 պետությունների: «Դելտա» շտամը մասնագետներին հայտնի Է 2020 թվականի հոկտեմբերից՝ Հնդկաստանում այն հայնաբերվելուց հետո: Իր հերթին «ալֆա» շտամը, որն առաջին անգամ հայտնաբերվել Է 2020 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում, այժմ առկա Է 195 երկրներում եւ տարածքներում (երկուսով ավելի, քան մեկ շաբաթ առաջ): «Բետա» տարբերակը, որն անցյալ տարվա օգոստոսին հայտնաբերվել Է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, այժմ շրջանառում Է 145 պետություններում, դրանց թիվը մեկ շաբաթում ավելացել Է երեքով:
«Գամմա» շտամը, որը սեպտեմբերին հայտնաբերվել Է Բրազիլիայում, առկա Է 99 երկրներում (երեքով ավելի): ԱՀԿ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ ամենից շատ վարակման հաստատված դեպքեր, որոնց մասին տվյալներն ստացվել ԱՀԿ-ի Ժնեւի կենտրոնակայանում, արձանագրվել են ԱՄՆ-ում՝ 43 401 318: Այնուհետեւ գալիս են Հնդկաստանը (33 853 048), Բրազիլիան (21 468 121), Մեծ Բրիտանիան (7 934 940) եւ Ռուսաստանը (7 637 427): Մահացու վախճաններն ամենից շատ ԱՄՆ-ում են՝ 696 732, երկրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Բրազիլիան (597 948), երրորդը՝ Հնդկաստանը (449 260): Այնուհետեւ գալիս են Մեքսիկան (278 803) եւ Ռուսաստանը (211 696), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ