Դավիթ Դանիելյանի հրավերով Սյունիք են ժամանել ՀՖՖ ղեկավար կազմը և Եղիշե Մելիքյանը. ինչ հարցեր են քննարկվել
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ղեկավար կազմը և հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի հրավերով ժամանել են Սյունիքի մարզ:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է պատգամավորը:
«Քննարկել ենք Ագարակի մարզադաշտի վերանորոգման հետ կապված հարցեր Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և Մեղրի համայնքի ղեկավարի հետ: Տեղի մասնագետների հետ քննարկվել են մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար անհրաժեշտ քայլերը:
Նախատեսված են շրջայցեր Կապանի և Քաջարանի ֆուտբոլային ենթակառուցվածքներում:
Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս ժամանակ գտնելու և Սյունիք այցելելու համար»,- սոցցանցի իր էջում գրել է պատգամավորն ու տեսանյութ հրապարակել:


Կարծիքներ