Սերժը չի տեսնում խաղաղություն, որովհետև դրա անվան տակ ընտրություն կեղծելու, իշխանություն զավթելու ձև չկա

Սերժը չի տեսնում խաղաղություն, որովհետև դրա անվան տակ ընտրություն կեղծելու, իշխանություն զավթելու ձև չկա

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին:

«Սերժը չի տեսնում խաղաղություն, որովհետև դիրքերում օրական զինվորներ չեն սպանվում։

Չի տեսնում խաղաղություն, որովհետև բանակը/բյուջեն թալանելու հնար չկա։

Չի տեսնում խաղաղություն, որովհետև «խաղաղության» անվան տակ ընտրություն կեղծելու, իշխանություն զավթելու ձև չկա։

Որովհետև իր «խաղաղությունը» այդպիսին էր՝ օրական զինվորներ էին սպանվում, բանակն ու բյուջեն թալանվում էր, իսկ իշխանությունը պահում էին կեղծ խաղաղության խոստումներով»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում