Գիտնականները COVID-19-ի դեմ պատվաստանյութ են մշակում կատուների եւ ջրաքիսների համար

Գիտնականները COVID-19-ի դեմ պատվաստանյութ են մշակում կատուների եւ ջրաքիսների համար

«Ռոսսելխոզնադզոր»-ի (Ռուսաստան) ենթակայության տակ գտնվող Կենդանիների առողջության դաշնային կենտրոնի մասնագետները COVID-19-ի դեմ պատվաստանյութ են մշակում: Այս մասին «Անասնաբուժություն եւ կյանք» պարբերականին հայտնել է կենտրոնի հետազոտությունների եւ մոնիտորինգի գծով փոխտնօրեն Իլյա Չվալան:

Ըստ Medportal-ի՝ ապագայում նման պատվաստանյութը խորհուրդ կտրվի հիմնականում կենդանաբուծական տնտեսություններին, որտեղ արդյունաբերական ծավալներով ջրաքիսներ են բուծվում․ նման վայրերում արակի ներտեսակային փոխանցման մեծ ռիսկ կա, այսինքն, մի կենդանին կարող է վարակել մյուսին: Հաշվի առնելով ջրաքիսների կուտակվածությունը ֆերմաներում՝ դրանց զանգվածային վարակման հավանականությունը շատ մեծ է: Նման բան արդեն տեղի է ունեցել Դանիայի եւ Նիդեռլանդների 14 ձեռնարկությունում, ինչից հետո այդ երկրների իշխանությունները որոշեցին ոչնչացնել վարակված կենդանիներին:

«Ավելին, հոլանդացիները բարձրաձայնել են, որ վարակված ջրաքիսները վարակման աղբյուր են դարձել սպասարկող անձնակազմի համար, ինչը եւս մտահոգություն է առաջացնում անասնաբուժական եւ բժշկական ծառայությունների մոտ,- շեշտել է Իլյա Չվալան:- Ուստի ամենակարեւորը հիվանդության նկատմամբ զգայուն կենդանիների նախիրների մեջ վարակի ներթափանցումը թույլ չտալն է: Իհարկե, կանխարգելման մեթոդներից մեկը պատվաստումն է»:

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզոր»-ի գիտական ​​բաժանմունքների մասնագետները կենդանիների շրջանում կորոնավիրուսի ախտորոշման թեստային համակարգեր էին մշակել: Ներկայումս հետազոտվել է 59 կենդանու (շներ, կատուներ, ջրաքիսներ, առյուծներ, գայլեր եւ ոզնիներ) նմուշները: Դեռ COVID-19-ի հարուցիչ է հայտնաբերվել Մոսկվայում տնային կատվի մոտ։

Ըստ Լոնդոնի Համալսարանական քոլեջի (University College London) մանրէաբան Ջոան Սանտինիի՝ վիրուսը աննկատ կարող է տարածվել որոշ կենդանիների մոտ։

Հաճախ պաթոգենները պտտվում են տարբեր տեսակների միջեւ, ինչը դժվարացնում է վիրուսների տարածման վերահսկումը: Ամենայն հավանականությամբ, մարդը SARS-CoV-2 է ստացել չղջիկներից, սակայն հետազոտողները չգիտեն, թե քանի կենդանի է ներգրավված եղել փոխանցման շղթայում:

Հայտնի է, որ առնվազն տասներկու տարբեր կենդանի նախահակվածություն ունեն կորոնավիրուսի նկատմամբ, այդ թվում՝ տնային շներն ու կատուները, առյուծները, վագրերը եւ ֆերմային ջրաքիսները: Սա, օրինակ, նշանակում է, որ կզաքսիայինների ընտանիքի բոլոր կենդանիները կարող են պոտենցիալ ենթակա լինել կորոնավիրուսով վարակման եւ փոխանցվել այն մարդկանց: Բայց մինչ այժմ այդ հնարավորությունը ոչ ոք չի ուսումնասիրել։

Լաբորատոր փորձարկումները հաստատել են նապաստակների և կապիկների հակվածությունը հիվանդության նկատմամբ, մինչդեռ խոզերը, բադերը եւ հավերը չեն կարող վարակվել: Սակայն ոչ ոք նման ուսումնասիրություն չի անցկացրել կովերի, ոչխարների, ձիերի և այլ անասունների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում