Ֆրանսիայում 1500 տարեկան կապարե սարկոֆագ է գտնվել
Կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտի մասնագետները Ֆրանսիայում անհայտ գերեզմաններ են հայտնաբերել: Դա տեղի է ունեցել Օթեն քաղաքի գերեզմանատան պեղումների ժամանակ, որը գտնվում է Դիժոնից հարավ-արևմուտք:
Գտածոների մեջ կրկնակի սարկոֆագ է հայտնաբերվել: Մասնագետները քարե դագաղ են գտել, որի ներսում թաքնված է կապարե դագաղը: Ընդ որում, այն օդ չի թողնում, այդ պատճառով այն տարիներ շարունակ հերմետիկ փակված է մնացել։
Փորձագետների տվյալների համաձայն սարկոֆագը մոտավորապես 1,500 տարեկան է: Գիտնականները մտադիր են բացել այն: Նրանք ենթադրում են, որ ներսում ծիսական առարկաներ, ինչպես նաև հանգուցյալի հագուստները կարող են պահպանված լինել, գրում է Inrap կայքը։
Հնագետները ենթադրում են, որ դա կարող է Ամատորի գերեզմանը լինել, որը Օթենի առաջին եպիսկոպոսն էր:
Կարծիքներ