Հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները․ Թորոսյան
Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Այս մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր։ Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը:»,-գրել է նախարարը։
Այնուամենայնիվ Թորոսյանի պնդմամբ իրավիճակը մնում է շատ լարված և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար:
Կարծիքներ