Գիտնականները հաշվարկել են կորոնավիրուսի հետեւանքով իրական մահացությունը
Եկամտի բարձր մակարդակով երկրներում COVID-19-ի հետեւանքով մահացության գործակիցը կազմում է 1 տոկոսից մի փոքր ավելի։ Մինչդեռ այս հիվանդության հետեւանքով մահացությունը ցածր է եկամտի ցածր մակարդակով եւ ավելի երիտասարդ բնակչությամբ երկրներում։ Այս մասին հայտնում են Լոնդոնի Կայսերական քոլեջի մասնագետները, որոնց նոր հետազոտությունը հրապարակվել է ուսումնական հաստատության կայքում։
Գիտնականները վերլուծել են 175 հետազոտություն եւ հակամարմինների որոշման 10 թեստավորում, որ հաշվարկեն մահացության գործակիցը (IFR), որն արտացոլում է վարակվածների թվում մահացածների բաժինը։ Մասնագետները նաեւ հաշվի են առել կարգավիճակի փոփոխման տարբերակը (սերորեվերսիա)՝ հակամարմինների նվազումը, որը բերում է կորոնավիրուսի ախտորոշման անալիզի բացասական արդյունքի այն մարդկանց մոտ, որոնց անալիզը հիվանդության վաղ փուլում դրական է եղել։ Սերորեվերսիան կարող է բերել մահացության գործակցի մեծացված գնահատման, քանի որ այդ դեպքում հիվանդացածների իրական թիվն ավելի մեծ է, քան ցույց է տալիս թեստավորումը։
Պարզվել է, որ եկամտի բարձր մակարդակով երկրներում մահացության գործակիցը կազմում է 1,15 տոկոս, իսկ աղքատ երկրներում՝ 0,23 տոկոս։
Մահացության գործակիցը մեծ մասամբ կախված է պացիենտների տարիքից եւ աճում է ծերացմանը զուգահեռ․ կորոնավիրուսի հետեւանքով մահանալու հավանականությունը կրկնապատկվում է տարիքի յուրաքանչյուր 8 տարվա մեծացմամբ։ 40 տարեկանից փոքր պացիենտների շրջանում գործակիցը հասնում է շուրջ 0,1 տոկոսի, իսկ 80-ն անց մարդկանց շրջանում՝ 5 եւ ավելի տոկոսի։
Կարծիքներ