Հայկական ուժերը ադրբեջանական՝ ցորեն տեղափոխող բեռնատար չեն թիրախավորել. Արցախի ՊՆ

Հայկական ուժերը ադրբեջանական՝ ցորեն տեղափոխող բեռնատար չեն թիրախավորել. Արցախի ՊՆ

Հունիսի 17-ին ադրբեջանական «Ordu.az» կայքէջի տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին, միևնույն ժամանակ հորդորում է ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելուն միտված քայլերից, հակառակ դեպքում հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում